September 29, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանցինեը փորձել են մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը

Ադրբեջանցինեը փորձել են մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)

«Հունվարի 13-ի կեսօրից հետո ադրբեջանական զինյալների մի խումբ փորձել է մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը, բայց ինքնապաշտպանական ուժերը հաջողել են վնասազերծել հակառակորդին, որի հետևանքով ադրբեջանական 7 զինյալներ սպանվել են, 3-ը վիրավոր փախել»,- Ա.Մ.-ին  հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ռազմական կազմավորումները «Գրադ» կայանքից ռմբակոծել են Գորիս քաղաքը: Քաղաքի վրա է արձակվել 80-ից ավելի հրթիռ, որի հետևանքով խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Քաղաքում կան զգալի ավերածություններ: Հունվարի 14-ին առավոտից հակառակորդը փորձել է լայնածավալ գործողություններ ձեռնարկել նաև Լաչինի միջանցքի հարավում:

Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիմել են պատասխան գործողությունների: Ժամը 12-ի դրությամբ, ինչպես հայտնել է Ա. Դուլյանը, մարտերը Լաչինի միջանցքի հարավում շարունակվում էին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives