December 5, 2024

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքեր չկան»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

Նավթամուղը գուցեեւ անցնի Հայաստանով

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

«Հայաստանը այս տարածաշրջանում ամենակայուն եւ ժողովրդական երկիրն է», – ապրիլի 6-ին Երեւանում ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ղարաբաղյան հիմնահարցի էությանը ծանոթանալու նպատակով իր 5 գործընկերների հետ տարածաշրջան այցելած ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Ռիչարդ Ամանը։ Հիշեցնենք, որ մինչեւ Երեւան այցելելը ամերիկյան կոնգրեսականներն արդեն եղել էին Բաքվում եւ Հայաստանից պետք է մեկնեին Ստամբուլ։

Ընդգծելով, որ արտահայտում է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, նա նշեց. «Մենք կարծում ենք, որ պայքարը գնում է ոչ այնքան հողի, որքան մարդկային իրավունքների պահպանման համար»: Իրենց այցելության նպատակը նա համարեց տարածաշրջանում մարդու իրավունքների եւ խաղաղության պահպանման գործին աջակցելը։ Պատասխանելով սրված հակամարտությանը Թուրքիայի կողմից ռազմական միջամտություն ցուցաբերելու մասին թղթակիցներից մեկի հարցին՝ նա հայտնեց, որ ինքը ծանոթ է այդ խնդիրների վերաբերյալ Թ. Օզալի եւ Ս. Դեմիրելի տեսակետներին, եւ այդպիսի միջամտությունը քիչ հնարավոր է համարում։ Միեւնույն ժամանակ նա նշեց, որ իր ստացած տեղեկությունների համաձայն, որոնց կասկածելու հիմքեր չունի, Հայաստանի ռազմական ստորաբաժանումները չեն մասնակցում ներկայումս ընթացող ռազմական գործողություններին։ Դրանք հաջողությամբ իրականացնում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը։ Խոսելով խնդրի լուծման ուղիների մասին՝ նա դարձյալ ընդգծեց, որ ՀՀ իշխանությունների հետ համամիտ է նաեւ նախ եւ առաջ զինադադար հաստատելու հարցում։

Ռ. Լեմանը ներկա լրագրողներին տեղեկացրեց, որ Բաքվում հիմնադրված ամերիկյան եւ բրիտանական նավթային ֆիրմաների ներկայացուցիչի հետ իր հանդիպման ժամանակ վերջիններս արտահայտվել են Թուրքմենստանից, Ղազախստանից եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա կառուցվելիք նավթամուղը Հայաստանի տարածքով անցկացնելու օգտին եւ վստահություն հայտնեց, որ այդպիսին կլինի նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives