March 28, 2024

Ադրբեջանի դիմումը Հայաստանին

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 13 փետրվարի, 1920թ., թիվ 35

(Կարսի շրջանի դեպքերի առթիվ) Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այս օրերին հեռագիրներ է ստացել Կարսի հայրենակցական միության նախագահից այն մասին, որ հունվարի վերջին հայ զորքերը մի շարք գյուղեր են ավերել Կարսի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Այդ առթիվ արտաքին գործերի նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հետևյալ հեռագիրն է ուղարկել փետրվարի 3-ին. «Ադրբեջանի կառավարությունը հեռագրական հաղորդագրություն է ստացել Կարսից հայրենակցական միության նախագահից, որ հայ կանոնավոր զորամասերը հունվարի 28-ին հարձակում են սկսել Շորագյալի, Զառիշատի, Չըլդըրի և Աղբաբայի գավառակների վրա, որոնք բնակված են մահմեդականներով, և որ հայկական հրետանին ոչնչացրել է հիշյալ գավառակների մահմեդական գյուղերը։ Ադրբեջանի կառավարությունը չի կարող անտարբեր մնալ Անդրկովկասի սահմաններում բնաջնջումների ենթարկվող մահմեդականների ճակատագրի հանդեպ։ Ադրբեջանի կառավարության անունից կտրականապես բողոքում են Կարսի շրջանի մահմեդականների անհասկանալի բնաջնջման դեմ և ուզում եմ հավատալ, որ հայկական կառավարությունը Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու շահերի համար՝ անհապաղ վերջ կդնե հայ զորամասերի ագրեսիվ գործողություններին»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives