May 12, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանը շարունակում է կիրառել զանգվածային ոչնչացման զենք

Ադրբեջանը շարունակում է կիրառել զանգվածային ոչնչացման զենք

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 18 փետրվարի, 1992թ.

Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության խորհրդի պատվիրակության` Ղարաբաղ ժամանելու նախօրյակին Ադրբեջանի զինյալ ուժերը Ստեփանակերտի բնակչության դեմ կիրառել են զանգվածային ոչնչացման զենք: Փետրվարի 16-ին, կեսօրից մինչև ուշ երեկո, Շուշիից ժամանակակից «Գրադ» եւ «Ուրագան» տեսակի սարքավորումներից հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կանոնավոր կերպով, թաղամաս առ թաղամաս, քաղաքի վրա արձակվել են 300-ից ավելի հրթիռներ եւ արկեր, ամենուր պատճառելով ահավոր ավերածություններ, հրդեհներ, խլելով անմեղ մարդկանց կյանքեր։

Հրետակոծության պատճառով ստացած վերքերից մահացել են 11 քաղաքացիներ, երկու կին մահացել է ավերված տան փլատակների տակ: Հանրապետական հիվանդանոցից ստացված տեղեկությունների համաձայն բեկորներից վիրավորվել են 16 բնակիչներ, մեծ մասամբ կանայք։ Շենքերի վրա ընկած հրթիռներից ամբողջությամթ հրդեհվել են հանրապետական դատախազության, գերագույն դատարանի, արհմիությունների հանրապետական ֆեդերացիայի խորհրդի, քաղաքի թիվ 8 դպրոցի շենքերը եւ պետմատի պահեստները։ Բնակչության, ոստիկանության եւ ինքնապաշտպանական ուժերի համատեղ ջանքերով հանրապետաևան արխիվի հրդեհվող շենքից փրկվել է փաստաթղթերի մոտ 50 տոկոսը, մնացածը ոչնչացել է հրդեհից։ Հասցված նյութական վնասները հասել են մեկ միլիոն ռուբլու:

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում Եվրոպայհ Անվտանգության եւ Համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակության գտնվելու օրերին ադրբեջանական զինյալ ուժերը ծավալում են գործողություններ, որոնք նպատակաուղղված են Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ոչնչացմանը»,- մեկնաբանելով «Գրադ» եւ «Ուրագան» տեսակի հրթիռներից մայրաքաղաքի հրետակոծությունը, ասել է ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչյանը։ «Դրանք հասարակ պատերազմական գործողություններ չեն, այլ խաղաղ բնակչությանը ոչնչացնելու հանցավոր ծրագրերի իրագործում»,– ավելացրել է նա։

Մատնանշենք, որ «Գրադ» տեսակի սարքավորումները Ստեփանակերտի բնակչության դեմ կիրառվել են նաեւ փետրվարի 12-ին, 14-ին եւ 15-ին։ Փետրվարի 15-ին մայրաքաղաքում զոհվել է մեկ կին:

Փետրվարի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են նաեւ Ասկերան ավանը եւ Մարտունի քաղաքը` օգտագործելով հրասայլեր։ Ասկերանում զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան, իսկ Մարտունիում զոհվել է մեկ բնակիչ, կան վիրավորներ։ Հրետակոծվել են նաեւ Մարտունու շրջանի Ավդուռ եւ Մյուրիշեն գյուղերը։ Մայրաքաղաքի կրկնվող եւ հետզհետե սաստկացող հրետակոծմանը վերջ տալու համար Արցախի ինքնապաշտպանության ուժերը ձեռնարկել են թշնամու կրակակետերը չեզոքացնելու գործողություններ, որոնց ընթացքում, ըստ տեղեկությունների, ոչնչացվել է Ադրբեջանի զինյալ ուժերի թնդանոթներից մեկը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives