March 6, 2021

ԱԳ նախարարությունը հերքում է…

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի քա­ղաքական կարգավորման Մինսկի խորհրդաժողովի Հռոմի աշխա­տանքային խմբի վերջին հանդիպմանը հաջորդած օրերին մի շարք ադրբեջանական, թուրքական, ռու­սական եւ այլ տեղեկատվական միջոցներով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ հանդիպման արդյունքները խեղաթյուրող հայտա­րարությունների կապակցությամբ մարտի 16-ին տեղի ունեցած բրի­ֆինգում հատուկ հայտարարութ­յամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Ա. Սաֆարյանը։ Հերքելով ադրբե­ջանցի եւ թուրք քաղաքական գոր­ծիչների բազմիցս արված այն հայ­տարարությունները, թե Հռոմի հանդիպման մասնակիցները պայ­մանավորվածություն են ձեռք բե­րել «Ադրբեջանի Հանրապետութ­յան կազմում Լեռնային Ղարաբաղին միջազգային չափանիշներով ընդունված լայն ինքնավարություն շնորհելու» վերաբերյալ, նա ընդ­գծեց, որ Հայաստանի դիրքորոշու­մը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մնում է անփո­փոխ։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ­ների լիարժեք մասնակցությամբ, անմիջապես եւ առանց նախապայ­մանի հաստատուն զինադադարից հետո»,– հայտարարեց նա։ Ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարութ­յան դիրքորոշումը, Ա.Սաֆարյանը նշեց, որ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայման կարող է լինել միայն Լեռնային Ղա­րաբաղի ներկայացուցիչների հետ հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Ադրբեջանի պատրաստակամությունը։

Անդրադառնալով Ռուսաս­տանի եւ Թուրքիայի ԱԳ նախա­րարներ Ա. Կոզիրեւի ու Հ. Չեթինի վերջերս կայացած հանդիպման արդյունքում իբր առաջադրված ծրագրին, ինչը լայնորեն մեկնա­բանվում է ադրբեջանական եւ թուրքական մամուլում, նա հայտ­նեց, որ Հայաստանի իշխանութ­յուններն առայսօր այդ «ծրագրի» մանրամասների վերաբերյալ այդ­պես էլ որեւէ պաշտոնական տեղե­կություններ չեն ստացել։

Ա. Սաֆարյանը լրագրողնե­րին տեղեկացրեց նաեւ, որ այս շաբաթ Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժոդովրդական Հանրապետության արտակարգ ու լիա­զոր դեսպան Չժաո Սի Գին։ Օրերս նա ՀՀ նախագահին կներկայացնի Հայաստանում Չինաստանի դեսպանի իր հավատարմագիրը։ Երեւան է ժամանել նաեւ Գերմա­նիայի գործերի նոր հավատարմա­տար Նորբերտ Հայնցեն։ Հիշեց­նենք, որ Հայաստանում Գերմա­նիայի դեսպանը, համատեղելով Վրաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը, դեսպանության վայր է ընտրել Թբիլիսին, եւ Նոր­բերտ Հայնցեն կլինի ոչ թե իր պե­տությունը ներկայացնող առաջին դեմքը, այլ պարզապես Հայաստա­նում գործող ամենաբարձրաստիճան գերմանացի դիվանագետը։

Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավա­տարմատար է նշանակվել եգիպ­տացի նշանավոր դիվանագետ Ահմադ Ֆուադ Ռասլանը։ Նշենք, որ նա ունի դիվանագիտական աշխա­տանքի մեծ փորձ, աշխատել է Բաղդադում, Ամմանում, Մապուտուում, Թել Ավիվում, իսկ վերջին տարիներին զբաղեցրել է եգիպ­տական դիվանագիտական ակադե­միայի փոխռեկտորի պաշտոնը։ Սպասվում է, որ նա Երեւան կժա­մանի ապրիլ ամսին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives