October 29, 2020

Աբխազներն ազատագրել են Լաբրա գյուղը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

Ըստ Աբխազիայի պաշտպանության նախարարության հաղորդման, մարտի 2-ին Էշեր-Սուխում ուղղությամբ գումիստյան ռազմաճակատում շարունակվել է փոխհրաձգությունը։ Վրացական զորքերը հրթիռակոծել եւ հրետակոծել են Նիժնի Էշերում տեղակայված ռուսաստանյան ռազմական լաբորատորիան, ինչպես նաեւ Էշեր, Գուանդրա խաղաղ բնակավայրերը։ Պատասխան կրակով Աբխազիայի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի մի քանի կրակակետեր։

Օչամչիր-Տկվարչել ուղղությամբ պարտիզանական գործողությունների շրջանում շարունակվում են կատաղի մարտերը։ Աբխազ պարտիզանների դիրքերին եւ Լաբրա, Մերկուլա, Արադու խաղաղ գյուղերին հարվածելու համար վրացական կողմը զենքի այլ տեսակների թվում օգտագործում է նաեւ օդուժ։

Մարտի 1-ի մարտերի ընթացքում աբխազ պարտիզաններին հաջողվել է ազատագրել Լաբրա գյուղը։ Վրացական կողմը կորցրել է 200 զինվոր ու սպա սպանված, 2 միավոր զրահատեխնիկա։ Պարտիզանները գրավել են ավելի քան 200 միավոր հրազեն, մեծ քանակությամբ զինամթերք։ Երեկ, մարտի 2-ին, վրացական օդուժը հրթիռա-ռմբային հարված է հասցրել Լաբրա, Արադու եւ Մերկուլա գյուղերին։ Մարտերը շարունակվում են։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives