March 29, 2024

Tag Archives: 1993

«Մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է առաջարկեն»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) «Ելցին-Բուշ հայտարարությունը ազդանշան էր, որ մեծ տերությունները շահագրգռված են շարունակել արցախյան հիմնահարցի քննարկումները։ Հաշվի առնելով Ստոկհոլմում ԵԱՀԽ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ստեղծված փակուղային իրավիճակը, նման կոչերը ենթադրում են, որ մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է աոաջարկեն»,– ասել է ՀՀ ԳԽ պատգամավոր, Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը։ Ա.Մ. –ի […]

Հակառակորդը կարծես սկսում է հասկանալ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) Արդեն 2 օր է, որ հանրապետության սահմանամերձ շրջաններում ոչ մի լուրջ իրադարձություն չի արձանագրվել։ Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, «վերջին շրջանում ձեռնարկած լայնածավալ անհաջող ռազմական գործողություններից հետո ադրբեջանցիները կարծես սկսում են հասկանալ, որ ռազմական ոտնձգությունների միջոցով ոչնչի հասնել չեն կարող։ Դրա վկայությունը, թերեւս, […]

Պայմանավորվածությունը ձախողվում է ադրբեջանական կողմի մեղքով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) «Գերիների փոխանակման հարցի շուրջ պայմանավորվելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների՝ հունվարի 12-ին Ղազախի շրջանում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի մեղքով»,– հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանը։ Պատճառաբանելով տարածաշրջանում տիրող լարվածությունը, ի թիվս այլ պայմանների, ադրբեջանական կողմը այս անգամ առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։  

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ԼՂՀ  պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ արցախյան հիմնահարցի լուծումը պիտի հիմնվի Աղրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանութ­յունների ուղղակի երկխոսության վրա։ Ողջունելով Ռուսաստանի եւ ԱՄՆ –ի նախագահներ Բորիս Ելցինի եւ Ջորջ Բուշի խաղաղարար ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, […]

…Ասա՝ ի՞նչն էր պատճառը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Հիշում եք՝ «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, երգեց, ճռաց, ճռճռաց, եւ երբ եկան ձմռան օրերը ցրտաշունչ, ընկավ լուռումունջ, քաղցած փո­րին էլ ի՞նչ երգ, ցուրտը տարավ ոտուձեռ»։ Ճիշտ այդպես այս էլ երեք ամառ շուռումուռ ենք գա­լիս, ճռում, ճռճռում, քաղաքական լուրջ խնդիրներ տալիս-առնում, երկար–բարակ ճառում-ճամարտակում, մեծ-մեծ ստեր հորինում եւ այդ […]

Էլչիբեյը գոհ է և դժգոհ…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը նախագահներ Բուշին եւ Ելցինին ուղղված իր ուղերձում բարձր գնահատական է տվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգվող պատերազմի առի­թով նրանց արտահայտած ան­հանգստությանը։ Միաժամանակ նա անբավարարվածություն է արտահայտել այդ հակամարտության շուրջ գեր­տերությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորո­շումներից, ինչը արտահայտվում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան չընդունելու մեջ։ Հայտարարագրում ասված […]

Ստեփանավանի քաղխորհուրդը անվստահություն է հայտնում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ՀՀ ժողպատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի հեր­թական նստաշրջանը քննարկել է ՀՀ նախագահին եւ կառավարու­թյանը անվստահություն հայտ­նելու հարցը, որը օրակարգ է մտցրել պատգամավորների ՀՅԴ ֆրակցիան։ Հարցը օրակարգ մտցնելու օգտին են քվեարկել մասնակից 37 պատգամավոր­ներից 27-ը։ Քաղխորհուրդը որոշում է ընդունել ՀՀ նախագահին եւ կա­ռավարությանը անվստահություն հայտնելու կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդին դիմելու մասին։ « […]

Կառավարական հանձնախումբ Տավուշում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Մի քանի օր առաջ Տավուշում էր գտնվում կառավարական մի հանձնախումբ, որում ընդգրկված էին հանրապետության տարբեր նախարարությունների ներկայա­ցուցիչներ։ Պաշտոնատար անձինք ծանոթացան շրջանում տիրող ըն­կերային–տնտեսական ու քաղաքական իրավիճակին եւ առկա թերություններին։ Լուրջ բացթո­ղումները եւ հիմնահարցերից շա­տերի պատճառը նրանք համարե­ցին ոչ թե շրջափակումը, այլ ավե­լի շուտ՝ տեղային բնույթ կրող անկազմակերպվածությունը, ան­վճռականությունը եւ […]

ՌԴ սահմանապահ զորքերը Ադրբեջանից դուրս են բերվում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Փետրվարի 1-ին կավարտ­վի ՌԴ սահմանապահ զորքերի Լենքորանի ջոկատի դուրսբե­րումը Ադրբեջանից։ ՌԴ սահմանապահ զոր­քերի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արդեն Ադրբեջանին է վաճառվել այդ ջոկատի տեղամասում գտնվող 19 ուղեկալ։ Ջոկատի դուրսբերման գործընթացը կսկսվի հուն­վարի երրորդ տասնօրյակում։ 1993 թվականի սկզբից արդեն Ադրբեջանից դուրս են բերվել ՌԴ սահմանապահ զոր­քերի Նախիջեւանի եւ Հորադիզի սահմանապահ […]

Անկարան Բաքվին կրկին հավաստիացրել է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Թոֆիկ Գասիմովը «Զերկալո» թերթին տր­ված հարցազրույցում հայտարարել է. – Անկարան հավաստիաց­րել է Բաքվին, որ 1992 թվա­կանի վերջին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի Թուրքիան Հայաստանին է մա­տակարարելու 2 մլրդ կվտ էլեկտրաէներգիա եւ իր տա­րածքով տարանցիկ ճանա­պարհ է տրամադրելու ՀՀ առաքվող մարդասիրական բեռների համար, ուժի մեջ կմտնի միայն […]
Page 68 of 71« First...405060«6667686970 » ...Last »

Categories

Archives