January 30, 2023

Tag Archives: 1991

Կինոյի տանը տեղի ունեցավ «Արյուն» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ. Կինոյի տանը տեղի ունեցավ ըստ Վահագն Գրիգորյանի «Փակված սենյակ» վեպի` ռեժիսոր Սուրեն Բաբայանի նկարահանած «Արյուն» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Իր ֆիլմը հեղինակը նվիրել է դերասան Վլադիմիր Քոչարյանի հիշատակին: Նկարներում` 1. Ռեժիսոր Սուրեն Բաբայանը գլխավոր դերակատարներից մեկի` Վ. Միրիջանյանի հետ: 2. Դրվագներ «Արյուն» կինոնկարից:

Հարության խորհուրդը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ. Մարտի 31-ը Հայաստան աշխարհում խորհրդանշվեց որպես գարնան զարթոնքի, Աստվածորդու հարության, վերակերպումի տոն։ Եկեղեցիների զանգերը ավետում էին. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։ Զատիկ էր, Հարության ավետիս։ Առավոտյան արշալույսին, երբ արեգակն արդար մեզ լույս պարգևեց, շողում էր նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` հրավիրելով հավատացյալներին ականատեսը լինել հարության մեծ խորհրդի տոնախմբությանը: Մայր տաճարում, նրա […]

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ. Երեկ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում իր աշխատանքն սկսեց ՀՀ ԳԽ առաջին գումարման երկրորդ նստաշրջանը։ Առավոտյան նիստը վարում էր և հակիրճ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա պատգամավորներին շնորհավորեց երկրորդ նստաշրջանի բացման առթիվ և նշեց, որ օրվա խնդիրը բխում է նախկին սխալները չկրկնելու հրամայականից։ […]

Լուրեր. 30 մարտի 1991թ.

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13 Գյուղը հառնում է փլատակներից Սպիտակի շրջանի Խնկոյան գյուղը վերականգնում են Պենզայի մարզից օգնության եկած շինարարները։ Նրանց հետ աշխատում են նաև հայեր։ Արդեն շահագործման է հանձնվել գյուղի դպրոցը։ Ապրիլ ամսին մանուկների առաջ իր դռները կբացի նորակառույց մանկապարտեզը։ Շուտով կավարտվի նաև 160 տեղանոց դահլիճ ունեցող մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքը։ Այնտեղ […]

Լոմբարդիո հանգանակած գումարը հանձնվեցավ նախարար Եսայի Ստեփանյանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13 1988-ի Հայաստանի աղետաբեր երկրաշարժին առիթով Միլանոյի նահանգին նախաձեռնությամբ կազմվեցավ օգնության բազմանդամ կոմիտե մը՝ բաղկացած Միլանոյի նահանգապետեն, շրջանային նախագահեն, Լոմբարդիո նահանգին պատկանող առևտրական, զբոսաշրջական, աշխատավորական երեք սենտիքաներու և Կարմիր խաչի ներկայացուցիչներեն, որ ձեռնարկեց հրապարակային հանգանակության մը, համապատասխան հաշիվ մը բանալով Կարեպլո դրամատան մեջ։ Այս առիթով հանգանակվեցավ 3.5 միլիարդ իտալական լիրեթ։ […]

Արցախ. Սովորական պատկեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13 Հուզումները, անօրինությունը, բռնություններն ու պայթյունը սովորական են Արցախում։ Անսովորը առանց պատահարի օրերն են։ Առավոտյան ինչքան էլ վաղ արթնանաս՝ խանութների դեմ կծկված մարդկանց խմբեր կտեսնես։ Գիշերվա ժամը երկուսից հերթի են կանգնում հացի և մեկական շիշ սերուցքի ու մածունի համար։ «Դրսից» եկած հյուրը կշփոթվի այդ պատկերից՝ կարծելով, թե պարետային ժամին ինչ-որ […]

Գորբաչովը նախատեսում է խորհրդային նոր բլոկ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 մարտի, 1991թ., թիվ 12 Բեռլին, 25 մարտի — Գերմանական հեղինակավոր «Դեր Շպիգել» շաբաթաթերթի այսօրվա համարում հրատարակված մի հարցազրույցում պրեզիդենտ Գորբաչովը հայտնում է, որ ինքը անկախատենչ խորհրդային հանրապետությունների համար նախատեսում է մի կարգավիճակ, որը համարյա նման կլինի Արևելյան Եվրոպայի երկրների կարգավիճակին։ Նույն հարցազրույցում Խ. Միության պրեզիդենտը հայտարարում է, թե շուտով ռուբլին փոխանակելի կլինի օտար […]

Միութենական հանրաքվեի արդյունքները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 մարտի, 1991թ., թիվ 12 Այսօր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում նախագահ Լուկյանովը հայտարարեց միութենական հանրաքվեի ճշգրտված արդյունքները։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 185 միլիոնից մասնակցել են 149-ը միլիոնը, որից «այո» են քվեարկել 113.5 միլիոնը, այսինքն՝ մասնակիցների ընդհանուր թվի 76.4 տոկոսը։

Եվրախորհրդարանի որոշումը Հայաստանի մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 27 մարտի, 1991թ., թիվ 12 Հինգշաբթի, 14 մարտ, 1991-ի հետմիջօրեին. Ստրասբուրգի իր կենտրոնում, եվրոպական խորհրդարանը քվեարկեց ևս մի որոշում Հայաստանի և Արցախի մասին, ընդառաջելով խորհրդարանի ընկերվարական խմբակի պատգամավորներ Անրի Սաբիի, Ռեմոն Դյուրիի ր Էռնեստ Գլինի ներկայացրած որոշման նախագծին։ Որոշման բանաձևում պրեզիդենտ Գորբաչովին կոչ է արվում «ազդու միջոցներ ձեռք առնել՝ դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի […]

Հարցազրույց Հայաստանի տնտեսական արտաքին կապերի նախարար Եսայի Ստեփանյանի հետ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Ազգ, 23 մարտի, 1991թ., թիվ 11 Հարցում — Հայաստանի Հանրապետությունը որոշեց չմասնակցել մարտ 17-ի հանրաքվեին։ Եթե սովետական ժողովուրդներու մեծամասնությունը քվեարկե ի նպաստ Գորբաչովի առաջարկած միութենական նոր դաշնագրի օգտին, ի՞նչ պիտի ըլլա Հայաստանի դիրքորոշումը։ Պատասխան — Նախ և առաջ, Հայաստանը այդ հարցում ինքնուրույն դիրքորոշում ունի։ Սովետական Միության սահմանադրությամբ, իրավունք ունենք անցկացնել մեր հանրաքվեն, եթե պահպանվին համապատասխան […]
Page 10 of 14« First...«89101112 » ...Last »

Categories

Archives