November 14, 2024

Tag Archives: Մշակ

Հայ զորականների առաջին համագումարը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 254 Երևան, 23 նոյեմբերի Նոյեմբերի 21-ին Երևանում բացվեց հայ զորականների առաջին համագումարը: Ժողովվել են մոտ 120 զորականներ, որոնց կազմը ըստ աստիճանների շատ բնորոշ է հայ զորքի համար: Մինչև նոյեմբերի 22-ը եկած պատգամավորներից ըստ մանդատների կոմիսիայի զեկուցման՝ 45-ը զինվորներ են, 68 օֆիցերներ և 8 բժիշկներ. տեսնում եք որքան քիչ են զինվորները: […]

Բաքվի հեղկոմի հաղորդագրությունւը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 3 մայիսի, 1920թ., թիվ 12 Մայիսի 1-ին Բաքվից «հեղափոխական կոմիտեն» Հուսեյնովի ստորագրությամբ ռադիո ուղարկեց Երևան, Հայոց կառավարության անունով հետևյալ երեք պահանջով. 1. Անմիջապես դուրս հանել հայ զորքերը Ղարաբաղից և Զանգեզուրից։ 2. Հայ զորքերը կանգնեցնել Հայաստանի սահմանների վրա։ 3. Դադարեցնել Հայաստանում մահմեդականների կոտորածները։ «Հեղափոխական կոմիտեն» տվել է երեք օր ժամանակամիջոց։ Միաժամանակ այդ ուլտիմատումի հետ, երեք […]

Հայ պատվիրակությունը մեկնեց Բաթում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 21 հունիսի, 1918թ., թիվ 117 ԹԻՖԼԻՍ: Երեկ, ցերեկվա ժամը 12-ին Ադրբեջանի, Դաղստանի պատվիրակները, ինչպես և հայ պատվիրակության մնացած մասը (Պապաջանյան, Բունիաթյան, Թախտաճյան) մեկնեցին Բաթում՝ Կ.Պոլիս գնալու, կոնֆերենցիային մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, հայ պատվիրակության մի մասը՝ Ահարոնյան, Խատիսյան և գեն. Ղորղանյան և վրաց պատվիրակությունը Փոթի-Կոնստանցա (Ռումինիա) ճանապարհով արդեն մեկնել է Կ.Պոլիս:

Հաշտության կնքման մանրամասները

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103 Ստույգ աղբյուրներից կարող ենք հաղորդել, որ սեպարատ հաշտությունը Թուրքիայի կամ ավելի ճիշտն ասած Թուրքիայի ներկայացրած ուլտիմատումը ստորագրվել և ընդունվել է Ադրբեջանի անկախ հանրապետություն կազմող թուրքերի, Վրաստանի անկախ Հանրապետության և Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչների կողմից, Բաթումում, հունիսի 1-ին: Ամենից առաջ ուլտիմատումն ընդունել և ստորագրել են թուրք, հետո հայ, ապա վրացի […]

Հայոց Ազգային խորհրդի կողմից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 1 հունիսի, 1918թ., թիվ 101 Բաթումից վերադարձան, թե անդրկովկասյան, թե Ազգային Խորհրդի հաշտարար պատվիրակությունները: Մեր պատվիրակների մանրամասն զեկուցումը լսելուց հետո և համակերպվելով ստեղծված նոր քաղաքական և ռազմական ծանր պայմաններին՝ Ազգային Խորհուրդը հայության կողմից երեք հոգուց բաղկացած մի պատվիրակություն ուղարկեց Բաթում, տալով նրան ընդարձակ և վճռական լիազորություններ՝ նոր բանակցությունների միջոցով հաշտության գործը շուտափույթ ավարտելու համար: […]

Թուրքական ուլտիմատումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 31 մայիսի, 1918թ., թիվ 100 Հայոց Ազգային խորհուրդը կայացրել է իր որոշումը Թուրքիայի ուլտիմատումի մասին: Մնալով միայնակ ու մեկուսացած, ճիշտ մի մարդու նման, որի կոկորդին դեմ են անում դաշույնը, հայ ժողովուրդը, լքված, անօգնական, չունենալով ոչ մի կողմից փրկության որևէ հույս, ստիպված է զիջել ամեն բան, միայն իր վերջին ունեցածը՝ կյանքը փրկելու համար: Ուստի և […]

Այսօր փախստականների օրն է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայտարարություն «Մշակ» թերթում։ 30 հուլիսի, 1918թ. Քաղաքացիներ! Ինչպես միշտ, այնպես և այսօր հաճախեցեք այգիները, ճաշարանները, մի բաժակ թեյերը և թատրոնները։ Սակայն չմոռանաք, որ այսօր կատարվում է հանգանակություն հօգուտ փախստականների, հետևաբար ուր էլ որ լինեք, այդտեղի եկամուտի մի մասը կհատկացվի փախստականներին կերակրելու համար։ Քաղաքացիներ! Մի սպասեք, որ ձեզ թատրոնի տոմսակ բերեն, մի սպասեք, որ ձեզ ձեռք […]

Սովի ուրվականը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 30 հուլիսի, 1918թ., թիվ 147 Ստեղծագործական աշխատանքի առաջին իսկ քայլերից հայկական իշխանության առաջ ներկայանում է մի շատ լուրջ խնդիր, որի լուծումից կախված կլինի որ միայն իրա այդ իշխանության ամրապնդումը, այլ և, որ գլխավորն է, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Դա պարենավորման խնդիրն է։ Դեռ նորմալ տարիներին, Երևանյան նահանգի բերքը երբեք էլ չի բավարարել տեղական ազգաբնակության […]

Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ…

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 18 հուլիսի, 1918թ., թիվ 139 Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ են ստացվում Լոռու գյուղերում ապաստանած փախստականների դրության մասին։ Առավել ծանր է փախստականների դրությունը Լոռու այն գյուղերում, որոնք ներկայումս գտնվում են թուրքերի ձեռքին։ Այդ գյուղերի փախստականները բառացի քաղցած են։ Տեղերում ալյուր կամ ցորեն չկա, եթե կա էլ՝ ամեն մի գյուղացի իր համար է պահում։ Բացի այդ՝ […]

Կովկասյան զորաճակատ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 24 փետրվարի, 1918թ., թիվ 41 Էրզրումից ուղղակի հեռագրաթելով հաղորդում են Խնուսի ուղղությամբ թուրքերի առաջխաղացումը կանգնեցված է։ Մերոնք առաջանում են։ Ախլաթը գտնվում է թուրքերի ձեռքին, և այն տեղեկությունը, թե մեր զորքերը վերցրել են այդ, տակավին չէ հաստատված։ Էրզրումում հանգիստ է։ Գեներալ Անդրանիկը կազմակերպում է ռազմական գործողություններ և լիակատար հավատ է հայտնում Էրզրումի ապահովության համար։ Անդրանիկը […]
Page 1 of 1212345 » 10...Last »

Categories

Archives