March 29, 2024

Tag Archives: Հայաստանի Հանրապետություն

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Հաշվի առնելով՝ երկաթուղային ճանապարհների շրջափակման հետևանքով բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման հետ կապված աննախադեպ դժվարությունները, դրանց պաշարների բացակայությունը, տարածաշրջանում իրավիճակի կայունացման անորոշությունը, ձմռան շեմին այդ դժվարությունները հաղթահարելու, Հայաստանում տնտեսության գործունեությունն ու բնակչության կենսապահովման նվազագույն պահանջները բավարարելու նպատակով ՀՀ կառավարության կարգադրությամբ հանձնարարված է նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին […]

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ. Սահմանել, […]

Դրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Հոկտեմբերի 8-ի երեկոյան և գիշերը իրադրությունը լարված էր Տավուշի, Իջևանի, Մեղրու, Նոյեմբերյանի և Կապանի սահմանագոտիներում: Տավուշում է Իջևանում ադրբեջանցիների հրետակոծումները և գնդակոծումները լուրջ հետևանքներ չեն ունեցել: Ինչպես հայտնեցին Արմենպրեսին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրու շրջանի Նյուվադիի ուղղությամբ Զանգելանի տարածքից ժամը 18-ից 19-ը արձակած հրետանային արկերից […]

Ժուռնալիստի մասնագիտական էթիկայի սկզբունքները

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Սույն փաստաթղթի խնդիրն է սահմանել հիմնական բարոյաէթիկական կողմնորոշիչները, որոնցով պետք է ղեկավարվի ժուռնալիստը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, այն հաշվով, որպեսզի իր գործունեությունը չհակասի իր աշխատանքի արդյունքներից օգտվող անձանց, ինչպես նաև տեղեկությունների հավաքման և տարածման ընթացքում իր հետ շփման մեջ մտնող քաղաքացիների, կոլեկտիվների, կազմակերպությունների արդարացի շահերին: Հոդված […]

Խորհրդակցություն ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Հոկտեմբերի 8-ին, ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին նվիրված ընդլայնված խորհրդակցության, որին մասնակցում էին ԳԽ պատգամավորներ, սփյուռքահայության հետ կապերի վարչության պատասխանատու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, բացելով խորհրդակցությունը, ներկաներին ներկայացրեց սեփական տեսակետը հայրենիք-սփյուռք կապերի առնչությամբ, […]

ԼՂՀ. Մարտական գործողությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Ադրբեջանական ռազմական ուժերը շարունակում են ակտիվ մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է Նորությունների Ղարաբաղի գործակալությունը, հոկտեմբերի 8-ին, ամբողջ օրը, Ղաջարի ռազմական հենակետերից «Գրադ» կայանքներից հրետակոծվել են Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերը, որի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել ութ բնակիչ: Այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է […]

«Հայաստանն առաջինն էր, որ այդքան ջանք թափեց ժողովրդավարացման համար»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) Ընդունելություն ՀՀ Գերագույն խորհրդում Հոկտեմբերի 9-ին Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության, իսկ հավատարմագրերը հանձնելուց հետո նաև Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրիդրիխ Բաուերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար, դեսպանը նշեց, որ Ավստրիայում ուշադրությամբ հետևում են նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջին ժողովրդավարական […]

Բիշքեկի գագաթնաժողովում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546) ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում հռչակագիր է ստորագրվել,  Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու մասին: Հայաստանի կողմից հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Արման Կիրակոսյանը, Թուրքմենստանի կողմից՝ արտգործնախարար Հալքբերդի Աթաևը: Ստորագրվել է նաև երկու հանրապետությունների արտգործնախարարությունների միջև՝ համագործակցության […]

Համաձայնագիր ռուբլին որպես օրինական վճարամիջոց պահպանած Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միասնական դրամային համակարգի և համաձայնեցված դրամավարկային ու վալյուտային քաղաքականության մասին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 200(545) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները, ստորև կողմեր, — հաստատելով իրենց ձգտումը պահպանելու և զարգացնելու ձևավորված տնտեսական կապերը փոխշահավետության և հավասարության սկզբունքի հիման վրա, ի շահ իրենց ժողովուրդների, — ձգտելով դրամաշրջանառության կայունացմանը և բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների տնտեսական շահերի պաշտպանությանը դրամի արժեզրկումից ու ինֆլյացիայից, — ընդունելով միմյանց վնաս […]

Բանակի ծնունդը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 199(544) Տառապանքով, մեծ դժվարությամբ է ծնվում հանրապետության բանակը: Նրան օգնել, աջակցել է պետք: Չէ՞ որ, եթե չկարողանանք մենք մեզ պաշտպանել, ապա ոչ մի արժեք չեն ունենա քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրները: …Զինակոչիկները ռազմական պատրաստություն են հանձնում, ձգտում հրամանատարների պահանջածի պես հստակ քայլել շարքում, քանդում և հավաքում ավտոմատներ, զբաղվում ֆիզիկական ու […]
Page 12 of 22« First...«1011121314 » 20...Last »

Categories

Archives