December 7, 2024

Tag Archives: Կառավարության լրաբեր

Հայաստանի խորհրդարան. Սեպտեմբերի 1-ի նիստը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 6 սեպտեմբերի, 1918թ., թիվ 2 Վերջերս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս դեպի Խորհրդի նիստերը։ Թեև նիստի սկիզբը հայտարարված էր ժամը 7-ին, բայց 6.30-ին հասարակության հատկացված տեղերը լիքն էին։ Նիստի բացման րոպեին դահլիճն ու պատշգամբը լիքն էին ծայրե ի ծայր։ Երեկոյան ժամը 7-ից մի քանի րոպե անց նախագահը բաց է անում նիստը՝ հայտարարելով […]

Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 20 սեպտեմբերի, 1918թ. Խոլերայի դեմ կռվող գլխավոր կոմիտեն ներքին գործոց մինիստրության հաղորդում է, որ Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է։ Շնորհիվ այն բանի, որ Աշտարակի և Էջմիածնի սանիտարական լիազորները և տեղական վարչությունները ջերմեռանդ աջակցություն են ցույց տալիս շուկայում ու տներում մաքրություն պահպանելու գործում, պատահում են միայն խոլերայի հազվագյուտ դեպքեր։ Այդ վայրերում կա […]

Գաղթականության մեջ մեծ շարժում է նկատվում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 20 սեպտեմբերի, 1918թ. Երևան։ Ախտայում հաց չլինելու պատճառով գաղթականության մեջ մեծ շարժում է նկատվում։ Գաղթականների լիազորը մի հեռագրով դիմել է ներքին գործոց մինիստրության միջոցներ ձեռք առնել գաղթականներին հաց բաժանելու։ Երևանից հատուկ մարդ է ուղարկված հացի բաժանման գործը կազմակերպելու։

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 13 սեպտեմբերի, 1918թ. Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 9-ից մինչև 10-ը մտել են 4, մեռել են 4, մնացել 106։ Սեպտեմբերի 10-ից մինչև 11-ը մտել են 5, մեռել 3, դուրս են եկել 5, մնացել են 105։ Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 11-ը հիվանդանոց մտել են 402, մեռել են 239, դուրս են եկել 140, մնացել են […]

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ. Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 5-ից մինչև 6-ը հիվանդանոցում եղել են 123, մտել են 9, մեռել 8, դուրս են եկել 9, մնացել են 115 հոգի։ Սեպտեմբերի 6-ից մինչև 7-ը հիվանդանոցում եղել են 115, մտել են 3, մեռել են 5, դուրս են եկել 2, մնում են 113 հոգի։ Օգոստոսի 12-ից մինչև […]

Կառավարության որոշումներ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ. Լսելով զինվորական մինիստրի զեկուցումը այն մասին, թե Հայաստանի տերիտորիայի ո՞ր մասերը պետք է համարել զինվորական և ո՞ր մասերը թիկունքային շրջաններ, քրեական հանցանքների չափը որոշելու համար, Հայաստանի Կառավարությունը որոշեց ամբողջ տերիտորիան, բացի Դիլիջանի շրջանից, համարել պատերազմական գործողությունների թատերաբեմ։ 5 սեպտեմբերի, 1918թ

Categories

Archives