August 8, 2022

Tag Archives: Երկիր

Ծաղրանկար. «Երկիր», 13 փետրվարի, 1992թ.

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Ծաղրանկար. «Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Մոսկովյան միջդրամատնային արժութային բորսայում փետրվարի 11-ին 1 դոլարի դիմաց առաջարկվում էր 210 ռուբլի:

Հանրահավաք Ազատության հրապարակում

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Փետրվարի 8-ին եւ 12-ին Ազատության հրապարակում կայացան հանրահավաքներ, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Երեկ նախաձեռնող խմբի անդամ Ռաֆիկ Համբարձումյանը մասնակիցներին հաղորդեց, որ հավաքին մասնակցելու են հրավիրված տարբեր կուսակցություններ։ Ռ. Համբարձումյանն այնուհետեւ շնորհավորեց Արցախում հաջողությամբ ավարտված մարտական գործողությունների կապակցությամբ՝ նշելով, որ այդ հաղթանակները պատահական չեն, այլ ԼՂՀ-ում բազմակուսակցական իշխանությունների առկայության հետեւանք։ Ելույթ […]

Ինչո՞ւ են դեմ քվեարկել

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. «Հայլուր» ծրագրի հարցը ԳԽ-ի օրակարգ մտցնելուն փետրվարի 11-ին դեմ էին քվեարկել 24 պատգամավորներ, որոնցից մի քանիսին մեր թղթակիցը դիմեց միակ հարցով. ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեր «դեմ» քվեարկելը: Կամո Վարդանյան – Ես դեմ եմ, որ մամուլի կամ լրատվության որեւէ միջոց փակվի։ Բայց այստեղ ուրիշ հարց կա. սա Գերագույն խորհրդի գործը չէ, այլ՝ […]

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Փետրվարի 11-ին արտասահմանյան լրագրողների համար Երեւանի «Հրազդան» հյուրանոցում կայացած մամլո ասուլիսում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախի հիմնահարցի կապակցությամբ նշել է, որ արցախահայությունը մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանությունների տնտեսական, քաղաքական եւ կրոնական ճնշման ներքո: Նա շեշտել է, որ Արցախի հիմնահարցը պետք է դիտել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների բնորոշման […]

Ռմբակոծություններից տուժել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Մայրաքաղաքի անվերջ հրետանակոծումները ամբողջությամբ քայքայել են առողջապահական հիմնարկների աշխատանքը: Վերջին երկու ամսվա ընթացքում հանրապետական մանկական հիվանդանոցի վրա ընկել է 15 արկ, որի հետևանքով շենքը լուրջ վնասվածքներ է ստացել: Բազմաթիվ թանկարժեք սարքավորումներ վնասվել կամ փչացել են: Հիվանդանոցը աշխատում է հիմնականում որպես ռազմական հիվանդանոց, որտեղ բուժվում են վիրավոր մանուկները: Բանը հասել է նրան, […]

Հայկական բնակավայրերի վրա ռմբակոծությունը շարունակվում է

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Փետրվարի 11-ի երկոյան վերսկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը, որի հետևանքով 7 քաղաքացիներ սպանվել են եւ մի քանի հոգի վիրավորվել: Շուշիի և Ջանհասանի բարձունքներից, հարավից եւ արեւմուտքից անցած գիշեր Ստեփանակերտի վրա են արձակվել 50-ից ավելի արկեր եւ «Ալազան» տիպի հրթիռներ, որոնց պայթյունի հետեւանքով ավերվել է 7 տուն։ Ստեփանակերտի հրետանակոծությանը զուգահեռ, Շուշիից Ադրբեջանի զինյալ […]

Հինգ պայման՝ դիվանագիտական կապեր հաստատելու համար

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Երեկ Ադրբեջան այցելած ԱՄՆ–ի պետական քարտուղար Ջեյմս Բեյքերը Մութալիբովի հետ տեսակցությունից հետո հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ մշակել, եթե Բաքուն երաշխավորի ժողովրդավարության եւ մարդկային իրավունքների հարգումը։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի ճանաչումը, դիվանագիտական կապերի հաստատումը պայմանավորված […]

Մութալիբովը տատանվում է

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ իր կառավարությանը նկատի կառնի Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի խաղաղարար միջամտությանը դիմելու առաջարկը։ Սութալիբովն ասել է. «Եթե մեր խաղաղասիրական ճիգերը բախվեն անհասկացողության սովորական պատի, հարցը կքննարկենք մեր խորհրդարանում, որը կորոշի մեր հաջորդ անելիքը։ Որպես անկախ պետություն մենք ցանկացած ժամանակ կարող ենք դիմել ՄԱԿ-ին»։ Նա նշել է նաեւ, […]

Արցախ մեկնեց դիտորդների խումբը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
«Երկիր», 13 փետրվարի, 1992թ. Ինչպես արդեն հադորդել ենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը որոշել էր հատուկ հանձնախումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Փետրվարի 12-ին Պրագայից Արցախ մեկնեց 9 հոգուց կազմված դիտորդների խումբը, որը գլխավորում է մարդու իրավունքների պաշտպան Քարել Ֆոն Շվարցենբեգը։ Քննիչ հանձնախումբը տեղում ուսումնասիրելու է իրավիճակը եւ իր գնահատական-եզրակացությունները ներկայացնելու է խորհրդին։

Դաշնակցության գնահատումը ազգի մենաշնորհն է

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Երկիր, 19 հունիսի, 1993թ., շաբաթ Երկու օր շարունակ հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր տրվեց հունիսի 16-ին ՀՅԴ ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման տեսագրությունը և ռադիոձայնագրությունը: Հակասական տրամադրություններ առաջացնող այդ հանդիպման ընթացքում նախագահի կողմից բազմաթիվ մեղադրանքներ հարուցվեցին ՀՅԴ-ին՝ պարուրված համագործակցության առաջարկության աննյութ շղարշով: Մեր թղթակից Նաիրի Բադալյանը պարզաբանումների խնդրանքով դիմեց հանդիպման մասնակից, ՀՅԴ Հայաստանի […]
Page 2 of 106«12345 » 102030...Last »

Categories

Archives