August 14, 2022

Category: Thematic

Վաճառվում է բարձրորակ աշխատուժ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հանրապետության տնտեսական ճգնաժամի, շուկայական հարաբերությունների «պատճառով» փողոցում են հայտնվել մեծ թվով բարձրորակ մասնագետներ, որոնք, համալրելով գործազուրկների շարքերը, հուսահատ փորձում են որեւէ աշխատանք գտնել։ Այս գործազուրկներին ավելանում են նաեւ նրանք, ովքեր 4 տարի աոաջ Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթվել եւ հաստատվել են Հայաստանում։ Սոցապահովության եւ աշխատանքի նախարարությունը, բռնագաղթվածների հանրապետական վարչությունը, «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը […]

Ստեղծվեց նոր խմբակցություն

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0
«Երկիր», 17 հունիսի, 1992թ. Հունիսի 15-ին ՀՀ ԳԽ նիստում պատգամավոր Պ. Հայրիկյանը հայտարարեց «Ազատ խորհրդարանականներ» նոր պատգամավորական խմբակցության ստեղծման մասին։ Նորաստեղծ պատգամավորական խմբակցության մեջ են մտել Արսեն Դավթյանը, Գառնիկ Սուքիասյանը, Ալեքսանդր Մանուչարյանը, Ազատ Արշակյանը, Համլետ Հովսեփյանը, Աշոտ Նավասարդյանը, Պարույր Հայրիկյանը, Հենրիկ Սահակյանը, Ալբերտ Սահակյանը, Սեյրան Ջահուկցյանը, Միքայել Վարդանյանը, Իգոր Մուրադյանը, Սարգիս Մուրադյանը, Անահիտ Գեւորգյանը եւ […]

Ելցինը ամրացնում է սահմանները

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը «Ինտերֆաքսի» թղթակցի հետ հարցազրույցում Մերձբալթիկայի հետ պետական սահման ստեղծելու հաստատ մտադրությունը պատճառաբանել է առաջին հերթին արտասահմանյան երկրների հետախուզական անարգել գործունեությանը վերջ տալու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ օտարերկրյա ռեզիդենտները ներկայումս ազատորեն Ռուսաստան են ներթափանցում Մերձբալթիկայի հետ ունեցած չհսկվող սահմանով: Նախագահը Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի […]

Գերագույն խորհուրդը սկսեց սեփականաշնորհման օրենքի քննարկումը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Ծանոթանալով սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին օրենքի ներկայացված երեք նախագծերին, Գերագույն խորհուրդը երեկվա իր արտահերթ նիստում հիմք ընդունեց կառավարության հեղինակած օրենքի տարբերակը։ Այն լրացվել եւ ամբողջացվել էր խորհրդարանի տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի հանձնաժողովի կողմից։ Օրենքի մյուս երկու տարբերակները պատրաստել էին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ պատգամավոր Հայկ Չախոյանը։ […]

Չի ռմբակոծվում ընդամենը 3 գյուղ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198) Հունիսի 8-ի եւ 9-ի գիշերը ադրբեջանական ուժերը Թովուզի շրջանի կրակակետերից՝ ծանր հրետանուց եւ «Գրադ» կայանքներից վերստին հրետակոծել են Տավուշի շրջանի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Չինարի, Չորաթան և Արծվաբերդ գյուղերը եւ Բերդ շրջկենտրոնը։ Հունիսի 8-ի գիշերը միայն Բերդում վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Ավերվել են […]

Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Վերջին օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվել են Տավուշի շրջանի Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակոծությունները հատկապես ուժեղացել են գիշերը, սակայն, բարեբախտաբար, տուժածներ և նոր ավերածություններ չկան: Ադրբեջանական կողմի հետ շրջանային իշխանությունների ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ, երեկ հարաբերական հանգիստ էր Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտում: Հունիսի […]

Հայաստանի տնտեսությունը և ժողովուրդը անորոշ կացության մեջ են

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Հունիսի 3-ին, ելույթ ունենալով խորհրդարանի առջեւ, ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գ. Հարությունյանը անդրադարձավ գների եւ սակագների փոփոխման վերաբերյալ նախագահի հրամանագրերին, Հայաստանի տնտեսական ծանր կացությանը եւ կառավարության կատարած   աշխատանքին: Վարչապետն ընդգծեց, որ մայիս ամսին արդեն փոքր-ինչ կայունացել էր տնտեսական իրավիճակը, սակայն, գազամուղի փակումը կրկին ստիպեց դադարեցնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Նա […]

Սեփականաշնորհման թաքուն «շնորհները»

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193) Ներկայամս սեփականաշնորհման հարցերը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին Խ.Միության բոլոր հանրապետություններում խիստ կարևորվում են, քանզի դրա իրականացումը առանցքային նշանակություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Եվ խնդիրը միայն գաղափարներ տալը չէ։ Ավելի բարդ է իրականացման ճիշտ ճանապարհների ուրվագծումը, որ հնարավորություն կտա ավելի քիչ կորուստներով հասնել բուն նպատակին։ Իսկ դա […]

Պ. Գրաչովը ռազմական տեխնիկայի մի մասը Վրաստանին հանձնելու կողմնակից է

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի պնդմամբ պատգամավորներին տեղեկացնելով, թե ինչպիսին է ռազմական տեխնիկայի իրավիճակը Վրաստանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պ. Գրաչովը մայիսի 29-ին հաղորդել է, որ 1991թ. վրաց գրոհայինները անդրկովկասյան զինվորական ստորաբաժանումներից հափշտակել են 10 հրասայլ, իսկ ԴՕՍԱԱՖ-ի հանրապետական կազմակերպությունից` 15 զրահամեքենա: Պ. Գրաչովն առաջարկել է «քաղաքական եղանակով լուծել Վրաստանում զորքերի […]

ԼՂՀ-ի շրջանների հրթիռակոծումները շարունակվում են

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Հանրապետության ՆԳ վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի լույս 31-ի գիշերը Ադրբեջանի կողմից շարունակվել է Արցախի սահմանամերձ գյուղերի հրթիռակոծումը: Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի մոտակայքից մայիսի 30-ի երեկոյան ժամը 21-ից մինչև կեսգիշեր հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը: Շրջկենտրոնի վրա արձակված «Գրադ» կայանքի 30 արկերն ավերել են մեկ տուն: Տուժածներ չկան: Նույն օրը […]
Page 20 of 27« First...10«1819202122 » ...Last »

Categories

Archives