«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350) Հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց միջազգային դրամական ֆոնդի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչ Դոունել Դոնովանի գլխավորությամբ: Նշելով, որ քաղաքական իրադրության փոփոխման շնորհիվ միջազգային դրամական ֆոնդին Հայաստանի անդամագրությունը, որ դեռևս մեկ տարի առաջ գրեթե անիրականանալի էր թվում, հնարավորություններ է ընձեռում սերտորեն […]