June 2, 2025

Category: Armenian media

«Մենք մոտ ենք մեր նպատակի իրագործմանը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Ասում է Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Գամբարովը Հունվարի 14-ին Բաքվում կայացել է լրագրողների հետ Ի. Գամբարովի ամենամսյա ավանդական հանդիպում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նա նշել է, որ Ադրբեջանի նոր իշխանությունները կկատարեն ղարաբաղյան հարցը կարճ ժամանակում լուծելու իրենց խոստումը: «Մենք մոտ են մեր նպատակի իրագործմանը»,- ասել է Ի. Գամբարովը: Պատասխանելով […]

Ղարաբաղում ռազմական գործողությունները ակտիվանում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) ԼՂ Հանրապետությունում իրավիճակը կտրուկ սրվել է: Մոտ մեկ ամիս տևած հարաբերական հանգստից հետո աշխուժություն է սկսվել հանրապետության բոլոր ռազմաճակատներում: Հունվարի լույս 14-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները  «Գրադ» կայանքներից, թնդանոթներից, հրասայլերից և հեռահար այլ զենքերից հրթիռակոծել են սահմանամերձ ողջ գոտին: Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Ասկերանի […]

Ռազմաճակատային ամփոփագիր. 14 հունվարի, 1993

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285) Ինքնապաշտպանության ուժերի Մարտունու շրջանային շտաբի հաղորդման համաձայն, հունվարի 10-ին ադրբեջանական ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Գևորգավանի տեղամասի պաշտպանական դիրքերը: Դրա հետևանքով մեկ ազատամարտիկ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հայկական ջոկատները բացել են պատասխան կրակ: Գևորգավանից ոչ հեռու գտնվող Ղըզըլղայան բարձունքում, ինչպես հայտնել են ներքին գործերի շրջանային բաժնից, նկատվում են […]

Քաջորդիներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285) Երբ ինձ ծանոթացրին Անդրանիկ Պետրոսյանին, առաջին միտքը, որ ծագեց իմ մեջ, դա այն էր, որ այդ երիտասարդի անվան ընտրության հարցում չեն սխալվել: Նայելով նրա բարձր հասակին ու ամուր կազմվածքին, մտածում ես, որ նա իսկապես Անդրանիկ է: Անդրանիկը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Անդրոն ծնվել է 1970 թվականին, Ոսկեվազում […]

Վրաստանի արտգործնախարարը հերքել է այն լուրը, թե իր ղեկավարությամբ զինված հեղաշրջում է նախապատրաստվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348) Ինչպես հադորդել է Վրաստանի արտգործնախարար Թենգիզ Կիտովանին, նման խոսակցությունների առաջացման պատճառը, հավանաբար, որոշ հարցերում իշխանությունների հետ իր տարաձայնությունն է։ Այդուհանդերձ, նա հայտնել է, որ ինքը բացառապես լոյալ վերաբերմունք ունի նոր իշխանության նկատմամբ, իսկ քաղաքական հայացքների տարբերությունը չի կարող հերթական զինված հեղաշրջման պատճառ դառնալ:   Կիտովանին անդրադարձել է նաեւ […]

Հրթիռակոծվել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348) Հունվարի 12-ի երեկոյան սկսվել եւ մինչեւ լույս 13-ի գիշերը շարունակվել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանական դիրքերի ուժգին հրթիռահրետակոծումը։ Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ մի քանի ժամ տեւած հրթիռահրետակոծման հետեւանքով գյուղում կան զգալի ավերածություններ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Շուռնուխի եւ Խնձորեսկի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնեցին, որ […]

Մ. Ռաֆայելլին տարածաշրջան կժամանի նոր առաջարկներով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348) Հունվարի 23-25-ին Բաքու, Երեւան եւ հավանաբար Ստեփանակերտ կայցելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման Մինսկի խորհրդաժողովի նախագահ Սարիո Ռաֆայելլին։ Այդ մասին նա տեղեկացրել է ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանին ուղղված նամակում։ Միեւնույն ժամանակ նա ՀՀ նախագահին հայտնել է, որ ինքը տարածաշրջան է ժամանելու հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով։ Մեկնաբանելով […]

Ադրբեջանն օգտագործում է «երկիր–օդ» տեսակի հրթիռներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348) Շարունակվում է լարված մնալ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային գոտում: Հունվարի 12-ին Ադրբեջանի ազգային բանակը հրետակոծել է Մարտունու շրջանի սահմանապահ դիրքերը: Երեկ առավոտյան Մարտակերտի շրջանի բռնազավթած տարածքներից «Գրադ» կայանքներից եւ թնդանոթներից հրետակոծվել են ռազմաճակատի պաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան։ Այդ շրջանից ստացվել է նաեւ ավելի մտահոգիչ լուր` հունվարի 12–ին […]

Կարևոր նշանակության բարձունքը հետ է վերցված

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348) «Վերջին լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանական ռազմական կազմավորումները, գրավելով Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտ գտնվող կարեւոր նշանակության բարձունքը, ավելի հաճախակի էին դարձրել «Գրադ» կայանքներից, տարբեր տրամաչափի հրանոթներից եւ հրասայլերից շրջանի բոլոր գյուղերի հրթիռահրետակոծումը, որի հետեւանքով զգալի վնաս էր հասցվում բնակչությանը։ Ադրբեջանցիների հաճախակի դարձած ոտնձգությունները կանխելու համար հունվարի 13-ին […]

Կենդանի պատնեշ. Ավդուռ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) Արցախում կան բնակավայրեր, որոնց հերոսական անվանելը շատ քիչ է. պարզապես կենդանի լեգենդներ են դարձել։ Դրանցից մեկը ԼՂՀ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղն է, որը գտնվելով Աղդամի շրջանի Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերի հարեւանությամբ՝ անընդհատ գնդակոծվել է զենքի բոլոր տեսակներից եւ ենթարկվել թազմաթիվ հարձակումների, մնալով սակայն, հպարտ ու անառիկ։ Ավդուռը փոքր գյուղ […]

Categories

Archives