May 31, 2025

Category: Armenian media

Ես մնում եմ Ռուսաստանի քաղաքացի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Հայտարարեց Հայաստանի նախագահի նոր խորհրդականը ՀՀ նախագահի արտաքին տնտեսական կապերի գծով խորհրդական Արտյոմ Աթալյանցը հայտարարեց նաեւ, որ «գիտի Հայաստանի համար փող սարքելու ձեւը»։ Բայց նախ՝ ծանոթանանք, որովհետեւ խորհրդականների պարագայում անձի հանգամանքը, ինչպես առիթներ ենք ունեցել համոզվելու, դեր է խաղում, եւ՝ կարեւոր դեր։ Արտյոմ Աթալյանցը արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի […]

«Պարոն Արարքցյան, ճիշտ չեք ասում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) «Հայաստանի Հանրապետություն» թերթի երեկվա համարում ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը խորհրդարանի բարեփոխումների հարցը տապալելու բացահայտ մեղադրանք էր ներկայացրել ՀՅԴ եւ ԱԺՄ խմբակցություններին։ «Երկրի» խնդրանքով այդ գնահատականը մեկնաբանում է ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը. – Բաբկեն Արարքցյանը հերթական կեղծիքն է թույլ տվել, ինչը, ցավոք, արդեն սովորության է վերածվում։ […]

Ռուս-ադրբեջանական հանդիպում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Վահիդ Ահմեդովը (Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ։ Հանդիպման ժամանակ Չեռնոմիրդինը հայտնել է, որ ինքը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքական–տնտեսական հիմնախնդիրների լուծման հարցում եւ պատրաստ է օժանդակել դրանց կարգավորմանը։ Նրա կարծիքով, չպետք է խզվեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը։ Վ. Ահմեդովը նշել է, որ […]

Թեժ մարտեր Սարսանգի ջրամբարի մոտ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Թե մեր, թե ադրբեջանական աղբյուրները նշում են, որ թեժ մարտերը Սարսանգի ջրամբարի մոտ շարունակվում են, սակայն Մարտակերտի ճակատային գծում օպերատիվ իրավիճակի որեւէ ակնհայտ փոփոխություն չի գրանցվել։ «Հայկական կողմը վստահորեն վերահսկում է ազատագրված տարածքները։ Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ շարունակվել են դիրքային մարտերը Կուսապատ եւ Մաղավուզ գյուղերի շրջակայքում։ Հայկական կողմից […]

Վազգեն Առաջինի դիմումը շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 5 մարտի, 1993թ. Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը 27-ը փետրվարի թվագրությամբ մի հեռագիր է ուղարկել Անդրկովկասի մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին: Հեռագրում խոսելով այն ջերմ մթնոլորտի մասին, որ առկա էր երկու հոգևոր առաջնորդների վերջերս Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հիշեցվում են նաև ստորագրված համատեղ […]

Համառ մարտեր Սարսանգի մերձակայքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 4 մարտի, 1993թ. Ստեփանակերտ, մարտ 3, «Սնարք»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում համառ մարտեր են ընթանում Սարսանգի ջրամբարի մերձակայքում: Ռազմական գործողությունները տեղի են ունենում փոփոխական հաջողությամբ: Վերջին տվյալներով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են ջրամբարի մերձական բարձունքները: Միևնույն ժամանակ ռազմական դիտորդները գտնում են, թե Սարսանգի շրջակայքում իրավիճակն անկայուն է, և ամեն պահի հնարավոր են փոփոխություններ:

Համառ մարտեր Սարսանգի մերձակայքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 4 մարտի, 1993թ. Ստեփանակերտ, մարտ 3, «Սնարք»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում համառ մարտեր են ընթանում Սարսանգի ջրամբարի մերձակայքում: Ռազմական գործողությունները տեղի են ունենում փոփոխական հաջողությամբ: Վերջին տվյալներով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են ջրամբարի մերձական բարձունքները: Միևնույն ժամանակ ռազմական դիտորդները գտնում են, թե Սարսանգի շրջակայքում իրավիճակն անկայուն է, և ամեն պահի հնարավոր են փոփոխություններ:

Դեմիրել-Օզալ. Մենամարտ սահմանադրական դաշտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Վաղուց օրակարգում է սահմանադրության վերափոխման խնդիրը։ Այս հարցը ներկայացվում է լայն հայեցակետով փոքր փոփոխություններով բավարարվելուց մինչեւ նոր հիմնական օրենք ընդունելու առաջարկությունը։ Եթե մինչեւ 1991-ի աշնանային ընդհանուր ընտրությունները սահմանադրական բարեփոխման հարցը ընդդիմություն-կառավարություն վիճաբանության խնդիր էր, ապա ընտրություններում մեծամասնություն շահելով եւ նոր կոալիցիոն կառավարություն կազմելով՝ այն տեղափոխվեց պետական բարձրագույն օղակներ՝ դառնալով […]

Սումգայիթյան ոճրագործներին հավանաբար ներում կշնորհվի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) 1988 թվականի Սումգայիթի դեպքերի քննության ընթացքում թույլ տրված օրինախախտումների փաստերը հիմք են տալիս կարծելու, որ քրեական գործը կվերանայվի, իսկ մասնակիցներից մի քանիսին ներում կշնորհվի, «ՌԻԱ»–ի թղթակցին հայտնել են Ադրբեջանի դատախազության լրատվական ծառայությունում։ Դատախազության նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը գտել է, որ «նախկին ԽՍՀՄ դատախազության հետաքննչական խումբը սումգայիթյան դեպքերի հետաքննության ընթացքում […]

Շեւարդնաձեն անսպասելի մեկնել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380) Վրացական պետության ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն մարտի 3-ին անսպասելիորեն մեկնել է Սուխում։ Վրաստանի առաջնորդի մամլո քարտուղարը դժվարացել է մեկնաբանել այցի նպատակը, քանի որ որոշումը հանկարծակի է ընդունվել։ Որոշակի պարզություն է մտցրել վարչապետ Թենգիզ Սիգուան։ Նրա խոսքերով, իրադրությունը կտրուկ սրվել է Գումիստա գետի շրջանում, որը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաքից մի քանի […]

Categories

Archives