June 2, 2025

Category: Armenian media

Շեւարդնաձեն մտահոգ է Սուխումով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Էդուարդ Շեւարդնաձեն դեռեւս գտնվում է Սուխումում։ Ինչպես հայտնի է, նա Աբխազիայի մայրաքաղաք է ժամանել անցյալ շաբաթ՝ կապված այդ տարածաշրջանում իրադրության սրման հետ։ Ինչպես հաղորդում է «Սնարքի» թղթակիցը, Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպում է ունենում զանազան քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննության են առնվում Սուխումի բնականոն կենսագործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ […]

Զորախմբի մամլո կենտրոնի հաղորդումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի մամլո կենտրոնից հայտնել են, որ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլի նախօրեի կրկին հարձակում է կատարվել ռուսաստանյան ռազմակայանի վրա։ Մարտի 4-ին, ժամը 21:45-ին, Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում տեղակայված թիվ 205 ռազմակայանի բաժանմունքի տարածք են ժամանել գվարդիականի համազգեստով մի խումբ զինյալներ։ Բաժանմունքի անզեն պահակախումբը կալանվել է հերթապահ սենյակում։ Հարձակվողները կտրտել են […]

Թբիլիսին արձագանքում է Բաքվի հայ տարարությանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը նամակ է ստացել Վրաստանի ԳԽ նախագահի մամլո քարտուղարից։ Ինչպես նշում է Բաքվի ռադիոն, նամակը ուղարկվել է Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասում արձանագրված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հայտարարության առիթով։ Նշվում է, որ Վրաստանի ԳԽ մամլո քարտուղարությունը հավանություն է տալիս հայտարարությանը։ Ասվում է նաեւ, […]

Ադրբեջանը մշակում է պաշտպանական կոնցեպցիան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Ըստ Բաքվի ռադիոյի, Ադրբեջանի պաշտպանության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ ընդունվել են Ադրբեջանի ազգային պաշտպանության կոնցեպցիայի հիմունքները։ Ինչպես նշվում է կոնցեպիայում, Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր է խաղաղության քաղաքականություն վարել բոլոր հարեւան պետությունների հետ, Ադրբեջանը կողմնակից է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը։ Միաժամանակ ասվում է, որ հանրապետությունը ստեղծում […]

Կտրոնով կարագ կտրվի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, մարտ ամսին նախատեսվում է հանրապետության ազ գաբնակչությանը կտրոններով կա րագ բաշխել։ Բաշխվելիք կարագը հումանիտար օգնության միջոցով ստացվածն է, որի գինը սահմանվել է 300 ռուբլի մեկ կիլոգրամի դիմաց։ Յուրաքանչյուր շնչին կտրվի 908-ական գրամ։ Հենց այդքան են կշռում 1 ֆունտանոց երկու տուփերը։ Իսկ ինչ […]

Էլեկտրաէներգիան բնակչությանը կտրվի օրական 3-4 ժամ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Մարտի 5-ին օպերատիվ կառավարման հանրապետական շտաբում որոշում էր կայացվել շաբաթ եւ կիրակի օրերին երեւանցիներին օրական 3-4 ժամ էլեկտրաէներգիա տալու մասին։ ՀՀ կառավարության մամլո ծառայությունից հայտնել են, որ նշված օրերին այդ գրաֆիկը պահպանվել է։ Այժմ արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը հնարավորություն է տալիս երեւանցիներին նույն քանակությամբ հոսանք մատակարարել նաեւ առաջիկայում։ «Հայլուր»

Թշնամին ակտիվացել է Լաչինի հարավային դիրքերում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Զանգեզուրի ՆԳ տարածքային վարչությունից հայտնում են, որ մարտի 8-ի առավոտյան ժամը 6–ից հակառակորդը ռազմական ակտիվ գործողություններ է ծավալել Լաչինի միջանցքի հարավային ճակատում։ Մասնավորապես Սուրասիրի, Կուչուլարի հատվածներից ուժգին հրթիռահրետակոծության են ենթարկվել այդ տարածքի հայկական պաշտպանական դիրքերը։ Այդ նախապատրաստությունից հետո թշնամին անցել է հարձակման, սակայն հանդիպելով հայերի ուժգին դիմադրությանը, հետ է […]

Խախտվել է հարաբերական անդորրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Գորիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերի շտաբներից ստացած տեղեկությունների համաձայն, վերջին օրերի հարաբերական անդորրը խախտվել է մարտի 7-ի երեկոյան։ Ժամը 18-ից սկսած Կուբաթլիի շրջանի ռազմական հենակետերից ուժգին հրթիռահրետակոծության են ենթարկվել շրջանի Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերն ու ինքնապաշտպանական դիրքերը։ Խնձորեսկում կան մեծ ավերածություններ։ Խաղաղ բնակչության շրջանում կա […]

Կարճատև փոխհրաձգություն Տաուշի սահմանագծում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Տաուշի շրջանի Մովսես գյուղի սահմանագծում մարտի 7-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել կարճատև փոխհրաձգություն: Ադրբեջանական զինյալներն օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Մեր մարտիկներից մեկը վիրավորվել է: Գրեթե միաժամանակ, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ադրբեջանական կողմը գործի է դրել իր հրետանին Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր […]

Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են: Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի […]

Categories

Archives