June 2, 2025

Category: Armenian media

Սահմաններում դարձյալ անհանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) 2 գոհ, 1 վիրավոր Նոյեմբերյանում Ինչպես «Հայլուրին» տեղեկացրին Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմից, երեկ վերսկսվել է շրջանի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունը։ Առավոտյան ժամը 9-ից Ադրբեջանի Ղազախի շրջանից ուժեղ հրետակոծություն է սկսվել Նոյեմբերյանի Բաղանիս եւ Ոսկեվազ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 2 զոհ եւ մեկ վիրավոր։ Հրթիռակոծաթյունը կարճ ընդհատումներով շարունակվել է մինչեւ երեկո։ […]

Ռազմաճակատում առանց փոփոխության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384) ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, մարտի լույս 9-ի գիշերը եւ ամբողջ օրը հանրապետության ռազմաճակատներում անցել է հանգիստ։ Մարտակերտի շրջանի ռազմաճակատներում երկու կողմերն էլ զերծ են մնացել լայնածավալ հարձակողական գործողություններից, ընթացել են միայն դիրքային փոխհրետակոծություններ։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են նախօրյակին ազատագրած մի շարք գյուղերն ու պաշտպանական […]

Իրադրությունը սահմանամերձ գոտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. Երեկ, մարտի 9-ի առավոտյան, անհանգիստ էր Նոյեմբերյանի սահմանագծում: Հակառակորդը շրջանի Ոսկերպար, Բաղանիս գյուղերի և նրանց պաշտպանական դիրքերի ուղղությամբ սկսել էր գործածել հաուբիցներ: Հայկական ուժերը պատասխան կրակով ձգտում էին լռեցնել թշնամու կրակոցները: Մեր կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր (երեքն էլ Բաղանիս գյուղից): Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական […]

Մարտեր Մարտակերտի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների կողմից […]

Կարճատև փոխհրաձգություն Տաուշի սահմանագծում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Տաուշի շրջանի Մովսես գյուղի սահմանագծում մարտի 7-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել կարճատև փոխհրաձգություն: Ադրբեջանական զինյալներն օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Մեր մարտիկներից մեկը վիրավորվել է: Գրեթե միաժամանակ, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ադրբեջանական կողմը գործի է դրել իր հրետանին Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր […]

Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են: Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի […]

Ջուր, բարձրացիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Այս բազմահարկի պատշգամբներից ամեն օր են կախվում դատարկ դույլեր, ապա, ուղեցույցի հրահանգով, լիքը վեր քաշվում: Ջուր ձեռք բերելու այս միակ եղանակը մարզում է բնակիչներին, որոնք «կրակն են ընկել» չմարզված ուղեղների ձեռքը: Բայց ինչ արած, ջուր է պետք:

Վերջին խոսքը պետք է ասվի Մինսկի խորհրդաժողովում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը, ԵԱԽՀ-ի շրջանակներում ընթացող բանակցություններից եւ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրեւի հետ հանդիպելուց հետո, ժամանել է Բաքու։ Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյն ընդունել է նրան եւ վստահություն հայտնել, որ այս այցի գործնական արդյունքները մի նոր փուլ կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործընթացում։ Հ. Չեթինը […]

Ռևազ Էգաձե. «Միասնական տանիքի ներքո մենք կլուծենք մեր հիմնահարցերը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) «Սնարքի» հարցերին պատասխանում է Վրաստանի ղեկավարի մամլո քարուղարը – Ինչպե՞ս է Վրաստանի ղեկավարությունը պատկերացնում պատերազմի մեջ գտնվող երկու հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի հետ միաժամանակյա համագործակցությունը։ – Մենք հաճախ ենք խոսում մեր պետությունների աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Ես ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանն ու Ադրբեջանը նկատի ունեմ։ Այս առումով Էդուարդ Ամրոսեւիչը […]

Վրաստանի դեսպանը մտահոգված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Վերջերս ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ եւ ԱՄՆ-ի դեսպան նշանակված Պ. Չխեիձեն հայտնել է, որ իրեն խիստ մտահոգել է նախկին միութենական հանրապետությունների նկատմամբ հատուկ լիազորությունների վերաբերյալ Բ. Ելցինի հայտարարությունը։ «Բանն այն է, որ նախագահը այդպիսի հայտարարություն չէր անի, եթե դիվանագիտական խողովակներով նախապես ստուգված չլիներ Արեւմուտքի հնարավոր արձագանքը։ Նախագահի այդօրինակ հայտարարությունը խոսում […]

Categories

Archives