June 2, 2025

Category: Armenian media

«Գործողությունները հիմնված են կամքի ու ապրելու ձգտման վրա»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի պետ Արմեն Դուլյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ադրբեջանական բանակը կենտրոնացված խոշոր ուժերով, զրահատեխնիկայով եւ ավիացիայով լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ուղղությամբ՝ հարցականի տակ դնելով ԼՂՀ լինել-չլինելու խնդիրը, քանի որ ներկայիս խոշորածավալ պատերազմի պայմաններում Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղին […]

Հայաստանի նախագահն առաջարկում է անհապաղ բանակցություններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ին ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը դիմում է հղել ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով կառավարության անհանգստությունը հայտնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմի նոր ուժգնացման կապակցությամբ, կարծիք է հայտնել, որ վերջինս կարող է խանգարել ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խաղաղության բանակցություններում նշմարվող առաջընթացը։ Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը խոր անհանգստություն է […]

Հրետակոծությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ի ամբողջ օրը ծանր հրետանուց եւ «Գրադ» կալանքներից հրթիռահրետակոծության է ենթարկվել Տավուշի շրջանի ողջ տարածքը։ Զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր եւ Չինարի գյուղերում ավերվել են բնակելի տներ։ Հայկական ինքնապաշտպանության մարտիկները դիմել են պատասխան գործողությունների եւ արժանի հակահարված են տվել թշնամուն։ Ըստ տեղեկությունների, […]

Սնամեջ մեղադրանքներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ, «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը վճռականորեն հերքել է ադրբեջանական քարոզչության տարածած լուրերը, թե իբր Քելբաջարի վրա գրոհը ձեռնարկվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ «Քելբաջարի շրջանում տեղակայված կրակակետերի ոչնչացման գործողություններին բացառապես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն են մասնակցում»,– ընդգծել է նա։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Բաքվի […]

Ազատագրվեց Դադիվանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 1 ապրիլի, 1993թ., թիվ 59(310), հինգշաբթի Լռեցվել են թշնամու ևս մի քանի կրակակետեր Իրադրությունը ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակում է մնալ խիստ լարված: Կասեցնելով թշնամու հերթական գրոհը և անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մարտի 30-ի երեկոյան և լույս 31-ի գիշերը ոչնչացրել են թշնամու կրակակետերը Չորման, Ղչլղայա և Վանք գյուղերում: Երկու […]

Մարտակերտ. ազատագրվել է նաև Չարեքտարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 31 մարտի, 1993թ., թիվ 58(309), չորեքշաբթի Համառ մարտեր Լաչինի միջանցքի հյուսիսում Մարտի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունները ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակվում էին: Կասեցնելով ադրբեջանական կազմավորումների լայնածավալ գրոհը՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն անցել են հակահարձակման և լիովին ազատագրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը: Այս մասին […]

Հյուսիս-արևմուտքն ամբողջովին ազատագրվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում շարունակվում էր մնալ ծայրաստիճան լարված: Մարտի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերն ադրբեջանական կազմավորումները հերթական անգամ լայնածավալ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ, սակայն այդ անգամ ևս կատաղի մարտերից հետո ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է կասեցնել գրոհը […]

Մարտեր Չարեքտարի ազատագրման համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի Մեծ կուտակումներ Լաչինի միջանցքի մատույցներում Երեկ օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում էին ակտիվ ռազմական գործողությունները Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի՝ Չարեքտարի կրակակետերը լռեցնելու ուղղությամբ: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Հայկական կազմավորումները շարունակում են վստահորեն վերահսկել նախորդ երկու օրերի ընթացքում շրջանի արևմուտքում ազատագրված բոլոր […]

Մարտակերտի մատույցներում շարունակվում են դիրքային մարտերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 27 մարտի, 1993թ., թիվ 56(307), շաբաթ Մարտի 25-ի երեկոյան և լույս 26-ի գիշերը, ինչպես նաև երեկ օրվա ընթացքում ԼՂՀ Մարտակերտի շրջանում ռազմական լուրջ գործողություններ տեղի չեն ունեցել: Ռազմաճակատի առանձին հատվածներում ընթացել են դիրքային մարտեր: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում են վստահաբար […]

Կապանի վրա արձակվել է 50 արկ, զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
Ազգ, 26 մարտի, 1993թ., թիվ 55(306), ուրբաթ Մարտի 24-ին դիրքային մարտեր էին ընթանում Կապանի շրջանի սահմանամերձ Ճակատեն, Սրաշեն և Շիկահող գյուղերի մերձակայքում: Օրվա երկրորդ կեսին հայկական կազմավորումներին հաջողվել է դիրքային բացահայտ առավելության հասնել թշնամու նկատմամբ՝ գրավելով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ: Այս մասին Զանգեզուրից հայտնում է մեր թղթակից Հասմիկ Բաբաջանյանը: Անհաջողություն կրելով դիրքային […]

Categories

Archives