March 9, 2025

Category: Armenian media

Հիքմեթ Չեթինը` Բաքվում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Բաքվում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը: Նա երեկ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հեյդար Ալիևի հետ: Հանդիպումը տևել է չորս ժամ, որից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հ. Ալիևն ընդգծել է Չեթինի այցի կարևորությունը, որը կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների սերտացմանը: […]

Մեկնաբանում է Վ.Կազիմիրովը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Սեպտեմբերի 9-11-ին Մոսկվայում կայացավ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունը, որին մասնակցում էին բոլոր, այժմ արդեն 12 պետությունների (Չեխոսլովակիան Մինսկի խմբի կազմում ընդգրկվել էր իբրեւ միասնական պետություն, իսկ այժմ խմբի աշխատանքին մասնակցում են եւ Չեխիան, եւ Սլովակիան), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների ներկայացուցիչները։ […]

Դիվանագիտական հաջորդ քայլը…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Ռուս-թուրքական դիվանագիտության պատմությունից դուրս է բերվել մի բանաձեւ, ըստ որի թուրքը պատերազմում կարող է պարտվել, դիվանագիտության մեջ՝ ոչ։ Հիրավի այսպիսի եզրակացության կարելի է հանգել, երբ թերթում ես Օսմանյան կայսրության պատմության էջերը, ծանոթանում միջազգային դիվանագիտությանը նրա մասնակցության տարեգրությանը։ Վերցնենք թեկուզ 1877-78թթ. ռուս–թուրքական վերջին պատերազմը, որի ժամանակ Թուրքիան կրեց խայտառակ […]

Էդ. Շեւարդնաձեն լավատես է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վրաստանի ղեկավարի գլխավոր ռազմական խորհրդականը՝ գեներալ-մայոր Վ.Կվարայան, աբխազական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ հայտնել է, որ Թամիշի երկաթուղային կամրջի պայթյունը խզել է հաղորդակցությունը Սուխումի ու Օչամչիրի միջեւ։ Ըստ նրա, աբխազներն արդեն գրավել են Արադու, Ցագերա, Լաբրա, Բեսլախուբա, Օխուրի գյուղերը։ Կվարայայի կարծիքով, ծրագրված է Օչամչիրի, այնուհետեւ Սուխումի գրավումը։ Այժմ […]

Վ.Ստուպիշինը պարզաբանում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վերջին երեք շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ Թուրքիայի որոշ պաշտոնատար անձինք եւ քաղաքական պարագլուխներ հրապարակայնորեն հետեւյալ բնույթի բավականին խիստ հայտարարություններ են արել. «…Եթե Հայաստանը սկսի ռազմական գործողություններ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, ապա 1921թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջել կնքված Կարսի պայմանագրի համաձայն, Թուրքիան իրավունք ունի ռազմական գործողություններ սկսել […]

ՌԴ կառավարությունը զգուշացնում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) «1993թ. սեպտեմբերի 16-ին աբխազական զինմիավորումները, կիրառելով զրահատեխնիկա եւ հրետանի, սկսել են հարձակողական գործողություններ Օչամչիրի շրջանում։ Հարձակման է ենթարկվել նաեւ Սուխումը։ Հարձակվողները անցել են քաղաքի սահմանագիծը։ Կան սպանվածներ ու վիրավորներ։ Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1993թ. հուլիսի 27-ին Սոչիում կնքված պայմանագիրը հրադադարի մասին։ Դա անհնար է արդարացնել նույնիսկ նրանով […]

Դավադրությունների կարուսել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վերադառնալով Մոսկվայից՝ Վրաստանի պաշտպանության նախարար Գ.Կարկարաշվիլին հայտարարել է, թե իր համար պարզ է, որ Վրաստանում պատրաստվում է Ռուսաստանի հետադեմ ուժերի դավադրություն, որին մասնակից են Ե.Լիգաչովի եւ Ա.Մակաշովի նման մարդիկ։ Ըստ նրա, այդ դավադրությունն ուղղված է ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ։ Գամսախուրդիայի կողմնակիցները, որոնք գործում են նրանց հետ […]

Նրանցից ոմանց էլ չենք տեսնելու

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Մերուժան Մոսիյանը Մարտունու շրջանի գումարտակներից մեկի հրամանատարն էր: Մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը, Քարվաճառի, Աղդամի ռազմական գործողություններին: Զոհվել է 1993թ. օգոստոսի 23-ին` Մհեր Ջուլհաճյանի, Արտակ Մնացականյանի և Լևոն Համբարձումյանի հետ սահմանապահ դիրքերից վերադառնալիս:

Կնքվել է պայմանագիր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Սեպտեմբերի 10-ին Աթենքում Հունաստանի էներգետիկայի նախարար Վասիլի Կոնտոյանոպուլոսը եւ ՀՀ պետնախարար Սեպուհ Թաշճյանը պայմանագիր են ստորագրել Հայաստանում նավթի որոնման համատեղ աշխատանքներ ծավալելու վերաբերյալ։ Ստորագրության առթիվ հույն նախարարը կարեւորել է հայ–հունական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը, հաջողություն է մաղթել այն հաստատություններին, որոնք ստանձնելու են ապագա պեղումների գործը։ Ս. Թաշճյանը ընդգծել է երկու […]

Ադրբեջանը արդեն ճանաչում է Արցախի փաստական անկախությունը. ասում է ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Վերջին ժամանակներս Արցախի իշխանությունների հետ ուղղակի շփումներ են սկսվել, եւ կարծես թե ԼՂՀ-Ադրբեջան քաղաքական երկխոսության համար ստեղծվել են իրական նախադրյալներ։ Այդ, ինչպես եւ հակամարտությանը վերաբերող այլ հարցերի մասին է «Հայլուրի» թղթակից Վաչե Մկրտչյանի հարցազրույցը ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավար ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ – Ի՞նչ ընթացքի մեջ են Ադրբեջանի ղեկավարության […]
Page 37 of 182« First...102030«3536373839 » 405060...Last »

Categories

Archives