June 2, 2025

Category: Armenian media

Տեղի տալով հայ ազատամարտիկների ճնշմանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Սեպտեմբերի 30-ի երեկոյան, երկօրյա կատաղի մարտերից հետո տեղի տալով հայկական ինքնապաշտպանական ջոկատների ճնշմանը, ադրբեջանական ստորաբաժանումները ետ են քաշվել բռնազավթված Չլդրան գյուղի մի քանի դիրքերից: Ինչպես հաղորդել է Ղարաբաղի նորությունների գործակալությունը, երկու կողմից էլ կան կորուստներ, որոնց մասին տվյալները ճշտվում են: Հայտնվում է նաև, որ հայ ինքնապաշտպանները […]

Հայաստանի արտգործնախարարի մամուլի ասուլիս

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Թուրքիան պետք է վերադառնա Ղարաբաղի կոնֆլիկտում չեզոքության քաղաքականությանը և կոնստրուկտիվ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում: Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնում, հայտարարել է նախարարը, տարածաշրջանում «հաշտություն, ներդաշնակություն և կայունություն» հաստատելու ձգտումն է: […]

Համաձայնագիր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսի (PEACE CORPS) ծրագիր Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ելնելով երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությունից, համաձայնվեցին հետևյալի վերաբերյալ. Հոդված 1 Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի […]

Օգնություն տարեց մարդկանց

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանի կարգադրությամբ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ  տների՝ ծերանոցների յուրաքանչյուր տարեց անձի կտրվի 1000 ռուբլի միանվագ օգնություն:

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հացի մատակարարման կարգավորման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր Խոսրով Հարությունյանը: Ներկայացնելով հացամատակարարման ոլորտում հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը, վարչապետը նշեց, որ չնայած ճիգերի ամբողջ լարումով հանրապետություն է բերվում բավարար քանակությամբ հացահատիկ և ալյուր, որոնց ներմուծումը դեռ շարունակվում է (վաղը հանրապետություն կմտնի […]

Ռազմիկ Վասիլյան. «Գլխավորը պետական մտածողություն է»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Նախկին ՀԱԲ-ի հրամանատար, այժմ ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակից Ռազմիկ Վասիլյանը նշանակվել է Նոյեմբերիանի շրջանի պարետ: 150կմ սահման ունեցող շրջանի ինքնապաշտպանական ուժերը, որոնք ինքնալուծարման եզրին էին կանգնած, վերակազմավորվեցին: Ստեղծվել է զինվորական ոստիկանություն, որը կարգուկանոն է հաստատում պաշտպանական այդ օղակում: Պարետի ջանքերով կարճ ժամանակետում 98 տոկոսով իրականացվեց անհրաժեշտ […]

Ադրբեջանական ելուզակները շարունակում են հարձակումները Հայաստանի վրա

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Դիտորդների առկայությունը անգամ չի սանձահարում ադրբեջանական ագրեսորներին, որոնք շարունակում են հարձակումները Հայաստանի սահմանային գոտու բնակավայրերի վրա, գործադրելով զենքի բոլոր տեսակները: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Արմենպրեսին հաղորդեցին, որ սեպտեմբերի 30-ին ժամը 20 անց կեսին Քելբաջարի Զառ և Զագլիկ բնակավայրերից 30 զինված օմոնականներ հարձակվել են Վարդենիսի շրջանի […]

Ընդունելություն արտգործնախարարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Երեկ, հոկտեմբերի 1-ին արտգործնախարարի տեղակալ Գևորգ Ղազինյան ընդունեց Վատիկանի Արևելյան եկեղեցիների խորհրդի կարդինալ Սելվիստինիի խորհրդական Կլաուդիո Ուջելոտիին: Ինչպես Արմենպրեսի թղթակցին հաղորդեցին արտգործնախարարության մամուլի կենտրոնում, զրույցն ընթացել է Վատիկանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները ամրապնդելու, Հայաստանում Վատիկանի մշտական ներկայացուցչություն բացելու և դրա հետ կապված մի շարք հարցերի […]

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության կառավարության  նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին Հայաստանի Հանրապետության հետ բանակցելու համար Հայստանանի Հանրապետության կառավարության հրավերով 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում էր գտնվում Ռուսաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության  նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի գլխավորությամբ: Ռուսաստանի պատվիրակության մեջ ընդգրկված էին արտաքին գործերի, արտաքին տնտեսական, պաշտպանության, […]

Մամլո ասուլիս Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540) Գերագույն խորհրդի՝ սակավ լուսաբանվող աշխատանքը և հայ-ադրբեջանական բանակցություններն էին մամուլի ասուլիսի թեման, որը հոկտեմբերի 1-ին կազմակերպել էր ՀՀ ԳՀ մամուլի կենտրենի ղեկավար Աշոտ Անտինյանը: Մինչ այդ հարցերին անցնելը պր. Անտինյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց օրեր առաջ «Ազգ» թերթում տպագրված մի նյութի վրա, ուր նրա կարծիքով, միտումնավոր խեղաթյուրվել […]

Categories

Archives