June 1, 2025

Category: Armenian media

Ռազմաճակատում անհանգիստ է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 233 (322) Չնայած առավոտվա հարաբերական լռությանը, ԼՂՀ ռազմաճակատներում երեկ անհանգիստ էր: Երեկոյան վիճակը շիկացել է Մարտունու շրջանում: Ա.Մ.-ի թղթակիցը հայտնում է, որ մայրամուտին Ֆիզուլու և Աղդամի շրջաններից հրետակոծվել են Մարտունի քաղաքի, Աբդալ Գյուլաբլի և Բերդաշեն գյուղերի պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում ադրբեջանական մի կործանիչ ռմբակոծել է Լաչինի շրջակայքը […]

Նոր իրավունքներ է խոստանում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Վերջին օրերին Ադրբեջանի զանգվածային լրատվական միջոցներով թմբկահարվում էին նախագահ Էլչիբեյի «նոր նախաձեռնությունները»՝ տնտեսական բարելավումներ, Ղարաբաղի դեմ պատերազմում շուտափույթ հաղթանակ, հանրապետությունում քաղաքական կյանքի կայունացում, դեմոկրատիայի լայն ծավալում, մարդու իրավունքների խստիվ պահպանում և այլն, և այլն: Եվ ահա, նոյեմբերի 28-ին արդեն «Վեստին» շարունակեց Ա. Էլչիբեյի «նախաձեռնությունների» քարոզչությունը՝ հանրությանը հաղորդելով, որ Ադրբեջանի […]

Ալիևը՝ «ազգայնամոլների դեմ»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Ըստ «Խաբար սերվիս» գործակալության հաղորդագրության, «Նոր Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Հեյդար Ալիևի կարծիքով, «Մուսաֆաթը» և «Միլլ իստիգալը» ազգայնամոլական կուսակցություններ են: Ըստ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի, «Մուսաֆաթ» կուսակցության 1918-20թթ. ազգայնամոլական գծի վերականգնումը և Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության նեղ ազգայնամոլական դիրքորոշումը հանրապետությանը օգուտ չի բերի:

Խաղաղության հասնել հաղթանակած

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
Պաշտպանության նախարարի մամլո ասուլիս «Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Շաբաթ օրը կայացավ Վազգեն Մանուկյանի՝ իշխանության ոլորտ վերադառնալուց ի վեր երկրորդ ասուլիսը՝ այս անգամ իբրև պաշտպանության նախարար: Հենց սկզբում նա հայտարարեց: «Բացահայտ փաստ է, որ այսօր Հայաստանը պատերազմի մեջ է: Ես տարբերություն չեմ տեսնում Նոյեմբերյանի սահմանում և Արցախում կատարվող դեպքերի միջև: Դա հայության նույն տարածքն […]

Բլեյականությունը որպես նոր ուղի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) ԼՂՀ ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանի հրավերով ՀՀ ԳԽ պատգամավոր Ա. Բլեյանը չորեքշաբթի կամ հինգշաբթի կմեկնի Ստեփանակերտ: Բացելով իր ծրագրերը՝ Ա. Բլեյանը Ա.Մ.-ի թղթակցին տեղեկացրել է, թե ձգտելու է հնարավորին չափ շատ մարդկանց հետ հանդիպել ու լսել խաղաղ բնակչության, իշխանությունների, զինվորականության՝ հակամարտությունը լուծելու ուղիների, միջոցների մասին տեսակետները և, որ կարևորն […]

Խորհրդարանը հայտնվել է փակուղում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Մեկ ամսից ավելի ժամանակ էր պետք, որպեսզի խորհրդարանը ԳԽ բարեփոխումների ոչ արմատական, այլ մասնակի փոփոխությունների ճանապարհով առաջանալով, նորից կանգնի կտրուկ միջոցառումների անհրաժեշտության առաջ: ՀՀ ԳԽ-ն երեկ քվորումի բանակցության պատճառով չկարողանալով սկսել իր հերթական եռօրյան, անդրադարձավ ԳԽ լիազորությունները նախագահությանը կամ փոքր խորհրդարանի հանձնելու առաջարկներին: Ըստ երկրորդ առաջարկի, որի հեղինակը պատգամավոր […]

Ղարսի նահանգապետը Ախուրյանում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Երեկ Ախուրյանում ՀՀ վարչապետ Խ. Հարությունյանը հանդիպեց Ղարսի նահանգապետ Արսլաանին: Քննարկման նյութը հացահատկի փոխադրման հետ կապված հարցն էր: Կողմերն ուսումնասիրեցին այստեղ նորակառույց կառամատույցը, որ հեռանկարում կարող է հանգրվան ծառայել Թուրքիայից եկող գնացքների նեղ գծի անիվները լայնով փոխարինելու համար: Այսպիսով, կվերանա գնացքները հենց տեղում բեռնաթափելու անհրաժեշտությունը, և դրանք կհասնեն Հայաստանի […]

ՄԱԿ-ի դիտորդները Գուդատայում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունն հայտնել է, որ Էշերա-Սուխում ուղղությամբ կրակը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ համաձայնության ժամկետը լրացնելուց հետո, ռազմաճակատի ողջ երկարությամբ հազվադեպ փոխհրաձգություն է տեղի ունենում: Ըստ նույն աղբյուրի, Օչամչիր-Տկվարչել ուղղությամբ շարունակվել են մարտերը Վրաստանի կառավարական զորքերի կողմից վերահսկվող Քոչարա գյուղի ազատագրման համար: Վրացական ուժերը հարկադրված նահանջել են գյուղից և […]

ԼՂՀ ԳԽ հայտարարությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մամլո քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Եվս մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհ գնացին Ստեփանակերտի հերթական հրետակոծմանն ու հրթիռակոծմանը, որը տեղի է ունենում տարածաշրջան ՄԱԿ-ի պատվիրակության ժամանման հենց նախօրեին: Ժամանակագրական հստակ օրինաչափություն է գծագրվում Հանրապետության […]

Հայկական ուժերը գրավել են 4 գյուղ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321) ԼՂՀ պաշտպանական ուժերն ամրապնդում են Լաչինի միջանցքը հյուսիսում: Այստեղ նոյեմբերի 29-ին տևական մարտերից հետո, ճնշվել է թշնամու ևս 4 ռազմական հենակետ: Ստեփանակերտից Ա.Մ.-ին, որ ԼՂՀ պաշտպանության ուժերը դուրս են շպրտվել թշնամու Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարանջանլի գյուղերից և ամրապնդվել այնտեղ: Թշնամին տվել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի […]

Categories

Archives