June 2, 2025

Category: Armenian media

Էլեկտրահաղորդման գծերի անսարքությունը պարզապես պատրվակ էր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) «Հանրապետության էներգետիկական բավարարվածության 5 տոկոսի չափով էլեկտրաէներգիան, որ Թուրքիան խոստացել էր տրամադրել Հայաստանին դեկտեմբերի 1-ից, այդպես էլ չի ստացվում», – Ա.Մ.-ին հայտնեցին ՀՀ արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։ Եթե սկզբնական շրջանում էլեկտրաէներգիայի ուշացումը կապվում էր պարզապես էլեկտրահաղորդման գծերի անսարքության հետ, ապա այժմ «գոյություն ունեն որոշակի քաղաքական դրդապատճառներ»։ «Հայ մասնագետների կողմից […]

Նորից հացի խնդիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ինչպես հաղորդում է Ա.Մ.–ի թղթակիցը, երեկ Մեղրիի շրջանի Ալվանք, Լեհվազ եւ Վարդանիձոր գյուղերի (բոլորն էլ փախստականաբնակ) բնակիչները ոտքով եկել են շրջկենտրոն՝ շրջխորհրդի նախագահի հետ հանդիպման։ Հանդիպման ընթացքում նրանք խիստ դժգոհություն են հայտնել հացի չափազանց անկանոն մատակարարումից։ Շրջխորհրդի նախագահը, ընդունելով բողոքի արդարացիությունը, խոստացել է այսուհետեւ կարգավորել հացի հարցը։ Հանդիպման մասնակիցները […]

Ադրբեջանի զինված ուժերից դասալքել է շուրջ 20 հազար զինվոր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ադրբեջանի ազգային բանակի շարքերում գնալով զանգվածային բնույթ է ստանամ դասալքությունը։ Այս մասին, վկայակոչելով գերեվարված ադրբեջանական զինվորներին, գրում է «Արցախ» թերթը։ Ինչպես հայտնեց Մարտունու շրջանում գերեվարված մի ադրբեջանցի զինվոր, միայն իրենց գումարտակից դասալքել են 180 զինվոր, իսկ դա մի ամբողջ ստորաբաժանման կեսից ավելին է։ Ռազմիկների զանգվածային փախուստի փաստը չի թաքցնում […]

Սահմանամերձ շրջաններում վերսկսվել են հրթիռակոծումները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) Ինչպես տեղեկացնում են Գորիսի շրջխորհրդից, դեկտեմբերի 16-ի կեսօրին Լաչինի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանական ռազմական հենակետից վերստին հրթիռակոծվել են Գորիսի շրջանի Տեղ եւ Արավուզ գյուղերի հայկական ինքնապաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան: Հրթիռակոծումները վերսկսվել են նաեւ հանրապետության Կրասնոսելսկի եւ Տավուշի սահմանամերձ տարածքներում։ Շրջխորհուրդներից ստացված տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 17-ին, ադրբեջանական Գետաբեկի շրջանից ուժգին հրթիռակոծվել […]

ՀՅԴ պատգամավորական խմբակցության նախագիծը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334) ՀՀ Գերագույն խորհրդում հանրապետության նախագահի դեկտեմբերի 16-ի հաղորդման կապակցությամբ ծավալված մտքերի փոխանակությունից հետո ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը հանդես եկավ որոշման նախագծով, որը եւ ներկայացնում ենք ընթերցողին: ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը Քննարկելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հանրապետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի և ՀՀ օրենքների ու ԳԽ որոշումների կատարման ընթացքի մասին» […]

Ադրբեջանա-ուկրաինական բանակցություններ Կիևում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Դետեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ է ժամանել Աղրբեջանի Հանրապետության նախագահ Ա. Էլչիբեյը։ Ուկրաինայի ԱԳ նախարարության մամլո կենտրոնում Ա.Մ.-ին հայտնել են, որ այցի նպատակը Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի սաորագրումն է։ Նույն օրը կայացել է նախագահներ Լ. Կրավչուկի եւ Ա. Էլչիբեյի առանձնազրույցը։ Նշենք, […]

Ալիևին սպառնում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Նախիջեւանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները կոչ են հղել հանրապետության ղեկավարներին՝ ձեռնարկել շտապ միջոցառումներ Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Հ. Ալիեւի արած քաղաքականությունը չեզոքացնելու համար։ Ադրբեջանի ՆԳ նախարար Ի. Համիդովը եւ ժողովրդական ճակատի մի շարք ղեկավարներ հայտարարել են. «Եթե Հ. Ալիեւը կամավոր հրաժարական չտա, ապա մենք ստիպված կլինենք զինված միջոցներով հեռացնել նրան»։ […]

Ադրբեջանը մտադիր է օգտագործել Իրանի տարածքով անցնող ավտոճանապարհը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Ա. Ջալիլովը Երեւանին մեղադրել է Ադրբեջանից Հայաստանի Մեղրիի շրջանով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն երկաթուղային երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցությունները ձախողելու համար: Ըստ «ԻՖ»–ի, ադրբեջանական խորհրդարանի դեկտեմբերի նիստում նա հայտարարել է, թե հայկական կողմը Բաքվին ծանուցել է, որ չի ցանկանում վերականգնել երթեւեկությունը Մեղրիի հատվածով, որ Ադրբեջանն այդ տեղամասը գրավելու […]

Ատոմակայանը պետք է վերաթողարկել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Պնդում է տեխ. գիտ. թեկնածու ԱԷԿ-ի շահագործման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ – Հայաստանի Հանրապետության վառելիքաէներգետիկ հաշվեկշռի ճնշող մեծամասնությունը հիմնված է ներմուծվող ռեսուրսների վրա: Արտաքին աղբյուներից նման կախվածությունը ոչ մի բացասական ազդեցություն չէր գործում հանրապետության արդյունաբերության, կեցաղի եւ մյուս բնագավառների վրա: Սակայն հայտնի պատճառները հանգեցրին այն բանին, որ շուրջ […]

Համբերության սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) կամ՝ «Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ…» Այս երկնքի տակ կա՞ մեկ այլ երկիր, որի միլիոնանոց մայրաքաղաքի բնակիչները չնչին աշխատավարձի համար ոտքով կտրեին օրական 20-30 կիլոմետր ճանապարհ: Կա՞ մեկ այլ հանրապետություն, որի քաղաքացիներն այդքան անողոք լինեին հայրենակցի հանդեպ եւ այդքան ստրկահաճ՝ օտարի: Կա՞ մեկ այլ վայր, այսքան […]

Categories

Archives