March 28, 2024

Category: Books

Սպաների զորակոչը կնպաստի բանակի ստեղծմանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Այսօր աշխատանքային այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Մինչև նոյեմբերի 6-ը նախատեսվող հանդիպումների ընթացքում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմարդյունաբերական համալիրին և զինված ուժերի խնդիրներին վերաբերող հարցեր: Մոսկվա մեկնելուց առաջ մեր թղթակիցը պրն Մանուկյանին խնդրեց մեկնաբանել հանրապետությունում ընթացող զորակոչը: Նախարարն ասաց, թե սպաների զորակոչին զուգահեռ նոյեմբերի 10-ից կսկսվի նաև 18 տարին բոլորած երիտասարդների […]

Պետնախարար Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Կառավարությունում սպասվում են նոր նշանակումներ Մինչ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը դեռևս թափուր է, Հայաստանի նախագահը երեկ ստորագրեց մի նոր հրամանագիր, որով պաշտպանության հարցերով պետնախարար Վազգեն Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարար: Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վազգեն Սարգսյանը կկատարի նախագահի խորհրդականի և սահմանամերձ շրջաններում նախագահի անձնական ներկայացուցչի պարտականությունները: Օրերս մեր թերթին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանը […]

Ես չէի կարող դրսում մնալ. դրված է Արցախի լինել-չլինելու խնդիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Արցախի խնդիր, բանակի ստեղծում, պաշտպանական և ռազմարդյունաբերական համակարգեր. այս հարցերը կընդգրկի իր աշխատանքներում  նախկին վարչապետ, այժմ պաշտպանության գծով պետնախարարի պաշտոնակատար  Վազգեն Մանուկյանը: Երեկ ԳԽ նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսում նա կրկին վերհիշեց մեկ տարի առաջ իր կողմից արված հայտարարությունները՝ ասելով, թե Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի բանալին է: Միևնույն ժամանակ նա նշեց, թե ինքը չգիտի […]

Արցախը հայ ազգի գոյատևման բանալին է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երեկ ԳԽ նիստերի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության հարցերի գծով պետական նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսը: Հանդես գալով կարճ նախաբանով, նա հայտնեց, որ իր աշխատանքի երեք հիմնական կողմերը լինելու են Արցախի խնդիրը, պաշտպանական համակարգն՝ իր կառույցներով, և ռազմարդյունաբերական համալիրը: Խոսելով Արցախի խնդրի շուրջ` Վ.Մանուկյանը շեշտեց, որ, իր կարծիքով, Արցախը հայ ազգի հետագա գոյատևման բանալին է, […]

Մեր միասնությունը հեքիաթային չէ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
– Պրն Մանուկյան, Գերագույն խորհրդում ստեղծվել էր սահմանամերձ շրջանների պաշտպանվածությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որի նախագահը Դուք էիք: Օրերս խորհրդարանում ներկայացվեց հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ անբավարար են գնահատված այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, որո՞նք են դրանց արմատները: – Գերագույն խորհրդում տվյալ հարցի քննարկումները վերաբերում էին ոչ միայն սահմանամերձ շրջաններին, այլև, այսպես կոչված, համալիր ծրագրին: Նստաշրջանում խոսվեց և՛ ընդհանուր […]

Հպարտությամբ տոնել Շուշիի ազատագրումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
– Շուշիի գրավումը հակասական տրամադրություններ է առաջացրել՝ ազգային հպարտության զգացում և անհանգստություն: Առայժմ չի տրվել որևէ լուրջ գնահատական: Ինչպե՞ս եք Դուք գնահատում Արցախում կատարվող իրադարձությունները: -Գոյություն ունի տեսակետ, որ Ղարաբաղն իր գրեթե անլուծելի հարցերով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև նույնիսկ գոյատևմանը: Ըստ այդ տեսակետի, միակ հնարավոր լուծումը «լավ» ինքնավարության պայմաններով Ղարաբաղն […]

Իմ վարչապետության տարին ամենածանրն էր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
-Արդեն 4 ամիս է անցել ձեր հրաժարականից: Այդ ընթացքում ավելի ծանրացավ հանրապետության տնտեսական վիճակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Դուք, կանխազգալով ձմռան դժվարությունները, հրաժարվեցիք պատասխանատվությունից: Այս դեպքում ի՞նչը հաղթեց, ձեր սկզբունքնե՞րը, թե՞  իրականության դառը հեռանկարը: -Իմ հրաժարականում բացակայում էր պատասխանատվությունից խուսափելու հարցը: Ես այժմ էլ կարող եմ կանխատեսել, որ այս տարի ավելի է վատանալու: Տնտեսության […]

Պետք է օգտվիլ գիտնանք հանգամանքներեն և ոչ թե ծառայենք ուրիշներու շահերուն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Իր հետ ժամադրված էինք սեպտեմբերի 21-ի անկախության «այո»-ի հանրաքվեեն առաջ, երբ դեռ պաշտոնի վրա էր: Սակայն մեր տեսակցությունը տեղի ունեցած օրը՝ հոկտեմբերի 2-ին,  հրաժարած էր թե՛ վարչապետի պաշտոնեն և թե՛ հանրապետության նախագահի պաշտոնին թեկնածութենեն: Հետևաբար մեր հարցազրույցը փոխանակ կառավարական տան իր գրասենյակին մեջ տեղի ունենալու, տեղի ունեցավ իր բնակարանին մեջ, նվազ պաշտոնական պայմաններու տակ, բայց […]

Վատ վիճակում չէ, որ թողնում եմ համակարգը` հրաժարվելով վարչապետությունից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հարգելի պատգամավորներ, հարգելի նախագահություն: Ես հիմա կանցնեմ քննարկվող հարցին՝ կապված Յավլինսկու ծրագրի հետ, բայց մինչ այդ անհրաժեշտ եմ համարում մի քանի հայտարարություն անել: Առաջինը՝ պրեզիդենտական ընտրությունների մասին, որոնք հանգեցրել են այն իրավիճակին, որ բորբոքելով ոմանց իշխանատենչությունը, հիվանդագին երևակայությունը և կասկածամտությունը՝  հասցնելու է հոգեկան հիվանդության շեմին: Այս պայքարը ապակայունացնում է մեր հանրապետության ներքին կյանքը, էապես ազդում […]

Մեր «այո»-ն կհիշեն սերունդները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
-Պարոն Մանուկյան, ի՞նչ է կատարվում, Ձեր կարծիքով, աշխարհի 1/6 մասը կազմող տարածքում, որի անունը դեռևս հայտնի չէ, և այդ գործընթացների հետ կապված՝ ի՞նչ է սպասում մեզ առաջիկայում: – Այն, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, դա կատարվում է մեր աչքի առաջ և այդ ընթացքում ծառանում են բազում խնդիրներ, որոնց լուծման նպատակով […]
Page 3 of 7«12345 » ...Last »

Categories

Archives