«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Արծվաշենը հանձնեցին… Մեր նախագահը դիմումներ է գրում կոլեկտիվ անվտանգության վրիժառու սեփականատերերին, արտաքին գործերի նախարարությունը նոտաներ է հղում, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հարկ չի համարում ինչ-որ մի քանի քառակուսի կիլոմետրի համար Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, եւ գուցե մոտ օրերս պաշտպանության նախարարը հանդես կգա հերթական արդարացումներով։ Դու էլ, հայրենակից, շարունակի՜ր […]