«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ Ադրբեջանական բանակը, քողարկվելով ղարաբաղյան ջոկատների կողմից իբր Ֆիզուլու վրա գրոհելու ամենօրյա ապատեղեկատվությամբ, շարունակում է ակտիվացնել մարտական գործողությունները ԼՂՀ-ի արևելյան սահմանի երկայնքով: Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, օգոստոսի լույս 12-ի գիշերը Ֆիզուլուց վերստին հրթիռահրետակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ բնակավայրերը: Միաժամանակ, Ֆիզուլին համալրվում է ադրբեջանական […]