March 29, 2024

Ցանկացած բանակցություն առևտուր է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Ա. Ղուկասյանի ասուլիսը

«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ.

Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո Ստեփանակերտ վերադարձած ԼՂՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Ղուկասյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ըստ իրեն, համատարած զինադադարի սկիզբը մոտ ապագայի հարց է։ «Այսօր ստեղծվել են պատերազմական գործողությունների սառեցման շատ բարենպաստ պայմաններ»,– ասել է նա։

Ըստ Ա.Ղուկասյանի, 9 երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում, որ տեղի են ունեցել Մոսկվայում նախքան Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններ սկսելը, ԼՂՀ ներկայացուցիչներին հաջողվել է Լեռնային Ղարաբաղը ճանաչել տալ որպես հակամարտության լիիրավ կողմ։ «Մենք հստակորեն հայտարարել ենք, – ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը մամլո ասուլիսում,– որ պետք է վերջ տալ միակողմանի զիջումների պրակտիկային, որ գործաղրվում է Ղարաբաղի դեմ»։

Անդրադառնալով Ղարաբաղ-Ադրբեջան ուղղակի բանակցություններին՝ Արկադի Ղուկասյանը նշել է, որ այդ գործրնթացում հաջողվել է ձեռք բերել երկարատեւ զինադադարի պայմանավորվածություն, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 5-ին։ Մինչ այդ պիտի տեղի ունենա Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ա. Ղուկասյանը հրաժարվել է մանրամասնություններ հայտնել նախատեսվող հանդիպման մասին, ասելով, որ հանդիպման ժամկետը եւ այլ հանգամանքներ հրապարակման ենթակա չեն։ «Եթե հանդիպումը չկայանա, ապա այդ դեպքի համար ստորագրված են այլ գաղտնի պայմանագրեր»,– հայտարարել է արտգործախարարի պաշտոնակատարը։ Անդրադառնալով ԼՂ բնակչության ապահովությանը՝ Արկաղի Ղուկասյանը ասել է, որ եթե իրենց հաջողվի սկսել հակամարտության քաղաքական լուծման գործընթացը, ապա Ղարաբաղի իշխանությունները ոչ մի դեպքում չեն մոռանա անվտանգության հարցերը։ «Մեր կարծիքով լավագույն երաշխիքը կլիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, սակայն մյուս կողմերը դեռ չեն ուզում այդ հարցին ընթացք տալ։ Որպես այլ երաշխիքներ կարող են հանդիսանալ բաժանող զինվորական ուժերը, օրինակ ՄԱԿ-ի հովանավորությամբ, կամ զինվորական ու տնտեսական պատժամիջոցների կիրառումը խախտող կողմի հանդեպ»,– ընդգծել է Ա. Ղուկասյանը։

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես պատահեց, որ համատեղ հայտարարությունը, որի մեջ ընդգծվում է Ադրբեջանի կարգավիճակը, իսկ Ղարաբաղը ներկայացվում է որպես տարածք, Արկադի Ղուկասյանը ասել է հետեւյալը. «Ցանկացւսծ բանակցություն առեւտուր է, եւ պետք է զիջել փոքրում, ստանալու համար մեծը»։

Խոսելով համատեղ հայտարարության մեջ ընդգծված «գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման մասին» մտքի շուրջ՝ Ա. Ղուկասյանը նշել է, որ ԼՂՀ ղեկավարությունը որպես գրավյալ տարածք հասկանում է Մարտակերտն ու Շահումյանը։ Նա չի հստակեցրել՝ արդյոք Լաչինի միջանցքն ու Քելբաջարը այդ հասկացության մեջ մտնում են, թե ոչ։

Լրագրողների այն հարցին, թե գոյություն ունի՞ կապ հրադադարի երկարաձգման ժամկետի ու Ադրբեջանում նախագահական ընտրությունների միջեւ, Ա. Ղուկասյանը պատասխանել է, որ ադրբեջանական կողմը անշուշտ շահագրգռված է, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն խաղաղ մթնոլորտում։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives