March 28, 2024

ԵԱՀԽ. «Վստահություն ներշնչող միջոցառումներ»

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off

Ազգ, 28 ապրիլի, 1994թ., թիվ 78

27 ապրիլ. Նոյյան Տապան: 11 հոգուց բաղկացած ԵԱՀԽ պատվիրակությունը, ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգի գլխավորությամբ, ապրիլի 26-ի երեկոյան ժամանեց Բաքու: Պատվիրակության կազմում են Մինսկի խմբի մի խումբ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ադամ Վասերմանը, ինչպես նաև Իտալիայի, Շվեդիայի, Դանիայի և Հունգարիայի զինվորական ներկայացուցիչները: Ապրիլի 26-28-ը այս խաղաղարար առաքելությունը գտնվելու է Բաքվում, այնուհետև մեկնելու է Երևան, Ստեփանակերտ, որից հետո ապրիլի 30-ին հյուրերը կրկին կվերադառնան Ադրբեջանի մայրաքաղաք: Տարածաշրջանում գտնվելու ժամանակաընթացքում ԵԱՀԽ առաքելությունը մտադիր է «վստահություն ներշնչող միջոցառումներ» իրականացնել, որոնք հաստատագրված են ապրիլի 11-15-ը Պրահայում տեղի ունեցած Մինսկի խմբի վերջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ընդունված 23 կետից բաղկացած փաստաթղթում: Այդ միջոցառումների մեծ մասը մարդասիրական բնույթ է կրում՝ գերիների և սպանվածների փոխանակում, ինչպես նաև մի շարք զենքերի օգտագործման արգելում և այլն: Հյուրերը խորհրդակցություններ են անցկացնելու Ադրբեջանի ղեկավարության հետ, մասնավորապես նախատեսվում է հանդիպում նախագահ Հեյդար Ալիևի հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives