April 19, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Ադրբեջանական բանակը վերջին 1 ամսում 5 անգամ խախտել է Հայաստանի սահմանը և կորցրել 400 զինվոր

Ադրբեջանական բանակը վերջին 1 ամսում 5 անգամ խախտել է Հայաստանի սահմանը և կորցրել 400 զինվոր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

«Վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական բանակը 5 անգամ խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը»,– հունվարի 8-ին կայացած բրիֆինգում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանը։ Նշելով, որ այդ ներխուժումների հետեւանքով ադրբեջանական բանակին այդպես էլ չի հաջողվել որեւէ տեղամասում Հայաստանից տարածք գրավել, նա հաղորդեց, որ այդ գործողությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական բախումների ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է շուրջ 400 զինվոր։ Ըստ Ա. Դուլյանի, միայն Տավուշի շրջանում ադրբեջանցիները ռազմադաշտում են թողել տասնյակ դիակներ։ Մարտերի ընթացքում ադրբեջանական բանակից առգրավվել է մի քանի միավոր ծանր զրահատեխնիկա։

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետը հերքեց ադրբեջանական «Թուրան»  գործակալության՝  հունվարի 7-ին տարածած այն լուրը,  թե այդ  օրը Լաչինի  միջանցքի շրջանում  ծավալված ռազմական  գործողությունների  ընթացքում  սպանվել է շուրջ  60  հայ  զինվոր։  Միաժամանակ նա հայտնեց, որ ներկայումս ադրբեջանական բանակի զինվորական ուժի եւ զրահատեխնիկայի  մեծ  կուտակումներ են նկատվում Լաչինի միջանցքին հարակից ադրբեջանական շրջաններում։ Մասնավորապես, այնտեղ են ուղարկվել «Գորշ գայլեր» անունը կրող զորամիավորումը եւ ադրբեջանական բանակի ամենամարտունակ համարվող «հատուկ  նշանակության» կոչվող  ջոկատները։  Ադրբեջանական բանակի կազմավրումների լուրջ կուտակումներ են նկատվում նաեւ Տավուշի շրջանին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանում եւ ԼՂ Հանրապետաթյան ողջ սահմանի երկայնքով Արմեն Դուլյանի կարծիքով, հաշվի չնստելով վերջին ամսում իր կրած կորուստների եւ ստացած դասերի հետ, Ադրբեջանը նախապատրաստում է հիշյալ ուղղություններով ռազմական գործողությունների նոր ուժգնացում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives