July 27, 2024

Ֆրանսիան խոստանում է աջակցել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)

Հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ֆրանս դը Արտենգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 1993 թվականին Ֆրանսիայի կողմից Հայաստանին տնտեսության, գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ բանկային համակարգի բնագավառներում, ինչպես նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, իրավական պետության եւ պետական կառուցվածքների ամրապնդման գործում օգնություն ցուցաբերելու ծրագրեր։ Համաձայնություն է ձեռք բերվել ֆրանսիացի եւ հայ մասնագետների համատեղ խորհրդատվություններ, սեմինարներ եւ փորձաքննություններ անցկացնել նաեւ մշակույթի եւ ճարտարապետության բնագավառներում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives