May 16, 2021

Ֆիզուլիում ծեծում են լրագրողներին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Մինչ ադրբեջանական քարոզչական մեքենան լուրեր է տարածում, թե իբր հայերը գրավել են Ֆիզուլին, «Խաբար-սերվիսը» տեղեկացնում է, որ այս քաղաքում ծեծի են ենթարկվել հեռուստատեսության «Խաստա» ծրագրի աշխատակիցներ Վսեւոլոդ Նուրիեւը, Նադիր Շաֆիեւը եւ Էթիբար Բաբաեւը։ Ծեծողներն էլ, իհարկե, հայերը չեն, այլ տեղի զինված խմբերը՝ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Կ.Իթիշովի գլխավորությամբ։ Հիշյալ լրագրողները նկարահանումներ են կատարել Ֆիզուլի շրջկենտրոնում, որից հետո նրանց մեքենան կանգնեցրել են քաղգործկոմի շենքի մոտ։

Զինված անձինք վիրավորել են լրագրողներին, ապա ծեծի ենթարկել նրանց։ Քաղաքի գործադիր իշխանության ղեկավարն անձամբ ջարդուփշուր է արել տեսախցիկը։ Հավանաբար, քաղաքային իշխանությունները հատուկ առաջադրանք ունեն արգելել որէւէ նկարահանում Ֆիզուլիում, որպեսզի չխանգարեն իրադարձությունները խեղաթյուրող լրատվության տարածմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives