September 17, 2021

Քոքսի և Ստուպիշինի մամուլի ասուլիսը Մոսկվայում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

«Չթողնել մարդասպաններին իրագործել իրենց հանցագործու­թյունները փակ սահմանների ներսում, հասնել շրջափակված Հայաս­տանին եւ Ղարաբաղին միջազգային լայն հումանիտար օգնության տրամադրմանը»,– այսպես է բնութագրել իր այցը Հայաստան եւ ԼՂՀ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակ բարոնուհի Քոքսը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ ՌԴ Հայաստանում դեսպան Վ. Ստուպիշինը, Անդրեյ Սախարովի միջազ­գային ֆոնդի նախագահ Ելենա Բո­ները, «Միջազգային քրիստոնեական համաձայնություն» եւ «Բաց դռ­ներ» (Նիդեորլանդներ) կազմակեր­պությունների ներկայացուցիչներ։

Ղարաբաղ իր տասնմեկերորդ այցելությունից վերադառնալով, ուր այս անգամ էլ տարել էր մեծ քանակությամբ հումանիտար օգնու­թյուն եւ Ծննդյան տոները նշել ղարաբաղցիների հետ, բարոնուհի Քոքսը ադրբեջանցիների կողմից տարվող պատերազմը անվանել է ագրեսիա ԼՂՀ–ի եւ Հայաստանի նկատմամբ, քանի որ կան ագրեսիայի բոլոր նախանշանները։

ՌԴ Հայաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, որ օրերս եղել է Հայաստանի Կրասնոսելսկի շրջանում, նշեց, որ ադրբեջան­ցիների կողմից ուղիղ նշանակու­թյամբ ռմբակոծվում են ոչ թե զին­վորական բազաները, որոնք այնտեղ չկան, կամ դիրքերը, այլ խաղաղ բնակիչները։ Նա Ադրբեջանի ռազմական գործողություններն ան­վանել է «սովորական հանցագործ պատերազմ ընդդեմ քաղաքացիական բնակչության», եւ ասել, որ ան­հրաժեշտ է միջազգային կազմակերպությունների միջամտությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives