March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Սումգայիթյան ոճրագործներին հավանաբար ներում կշնորհվի

Սումգայիթյան ոճրագործներին հավանաբար ներում կշնորհվի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)

1988 թվականի Սումգայիթի դեպքերի քննության ընթացքում թույլ տրված օրինախախտումների փաստերը հիմք են տալիս կարծելու, որ քրեական գործը կվերանայվի, իսկ մասնակիցներից մի քանիսին ներում կշնորհվի, «ՌԻԱ»–ի թղթակցին հայտնել են Ադրբեջանի դատախազության լրատվական ծառայությունում։

Դատախազության նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը գտել է, որ «նախկին ԽՍՀՄ դատախազության հետաքննչական խումբը սումգայիթյան դեպքերի հետաքննության ընթացքում օբյեկտիվություն չի ցուցաբերել»։ Անկարգությունների մասնակիցների նկատմամբ իբր թե կիրառվել է «ճնշման եւ վախեցնելու մեթոդը», իսկ մի շարք դեպքերում «չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացվել»։ Ադրբեջանի դատախազությունը գտնում է, որ հանձնաժողովի քննած 427 գործերից 417-ի նկատմամբ կայացվել են «անօրինական վճիռներ»։

Ադրբեջանի դատախազությունը դիմել է հանրապետության նախագահին՝ միջնորդելու սումգայիթյան դեպքերի համար դատապարտվածներին ներում շնորհելու եւ մեղադրանքները կասեցնելու համար։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives