June 22, 2021

Ռուսաստանը փոխզիջում է փնտրում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75

Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հայտարարության համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղաբաշխվելու է ռուսական միայն մեկ ռազմական հենակետ, ըստ որում, այն ռազմավարական տեսակետից ձեռնտու կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլ ԱՊՀ մյուս երկրների համար։ Խոսքը Գաբալիի ռադիոլոկացիոն կայանի մասին է։ Պաշտոնական անձանց պնդման համաձայն, Ռուսաստանի համար չափազանց կարևոր այդ օբյեկտն իր ռազմավարական կարևորությամբ կարելի է համեմատել Բայկոնուրի հետ։

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ նման հարցադրումը ձեռնտու է նաև ադրբեջանական կողմին, որը հակված չէ համաձայն այդ երկիր ռուսական զինված ուժեր մտցնելուն, մինչդեռ Գաբալիի ռադիոլոկացիոն կայանը կսպասարկեն միայն մի քանի տասնյակ ռուսաստանցի զինծառայողներ։ Իսկ ադրբեջանցի քաղաքագետները Ռուսաստանի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը գնահատում են որպես այդ երկրի ղեկավարության համակերպման փաստ այն առումով, որ Ադրբեջանը չի համաձայնի հանրապետություն թողնել ռուսական զորամասեր։ Մյուս կողմից ազգային քաղաքականության գծով պետական խորհրդական Հիդայաթ Օրուջևը երեկ նշեց, որ «արտաքին ուժերը փորձում են Ադրբեջանում թուլացնել ազգամիջյան համաձայնությունը, մասնավորապես, վերջին ժամանակներս կրկին բորբոքվում է լեզգիների հարցը։ Սակայն ես անհեռանկարային եմ համարում Ադրբեջանի հյուսիսում էթնիկական իրավիճակի սրման փորձերը»,— ասաց Օրուջևը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives