July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ջորջ Դոքմեջյանի շնորհավորական հեռագիրը Լևոն Տեր-Պետրոսյանին

Ջորջ Դոքմեջյանի շնորհավորական հեռագիրը Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Հարգելի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։

Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հայերը դժվարին պատմություն են ունեցել, սակայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն և վերջերս կայացած նախագահական ազատ ընտրությունները կարող են շատ կարևոր բարեփոխությունների էական խթան հանդիսանալ, որոնք հայ ժողովրդին հնարավորություն կտան ճաշակելու ազատությունը։

Դուք արդեն մեծ խիզախություն և կամք եք ցուցաբերել, ստանձնելով նախկին Խոհրդային Միության փլատակներից հառնող ազգի առաջնորդի դժվարին խնդիրը։ Մեր մտքերը և աղոթքները ձեզ հետ են, քանի որ Դուք եք վերածնված ազգի ղեկավարը, նրա հույսերի նեցուկը։

Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, համբերություն և հաջողություն։

Անկեղծորեն՝ Ջորջ ԴՈՔՄԵՋՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives