July 27, 2024

Պատանդ՝ սեփական քաղաքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Ինչպես հաստատում է Աբխազիայի պաշտպանության նախարարությունը, վրացական իշխանությունները Սուխումից արգելել են դուրս գալ նրա բնակիչներին՝ անկախ ազգությունից։ Ռուսախոս բնակչությունը հաշվառված է քաղաքային զինվորական պարետատանը, բռնագրավվել են նրանց անձնագրերը։ Նշվում է, որ կտրուկ վատթարացել է քաղաքում ապրող ռուսների, հայերի եւ աբխազների վիճակը։ Նրանց ուժային մեթոդներով ճակատային գիծ են ուղարկում՝ հավաքելու վիրավորներին ու զոհվածներին։

Վրացի զինվորները նրանց տներն են խուժում, բռնագրավում նրանց կահույքը, հագուստը, արժեքավոր իրերը, կենցաղային սարքերը։ Ավարը տարվում է Թբիլիսի, Փոթի եւ այլ վրացական քաղաքներ։ Բնակչության անմխիթար վիճակն ավելի է ծանրանում էլեկտրականության, զազի եւ ջրի բացակայության, սննդամթերքի սուր պակասի պատճառով։ Բժշկական օգնություն չի ցուցաբերվում։ Արգելված են միջքաղաքային հեոախոսային խոսակցություններն ու փոստային առաքումները։

Աբխազական աղբյուրների համաձայն, շրջափակման մեջ է հայտնվել քաղաքում տեղաբաշխված ռուսաստանյան զորքերի 901-րդ պարաշյուտադեսանտային գումարտակը։ Վրացական ռազմական հրամանատարությունը թույլ չի տալիս, որպեսզի գումարտակին սննդամթերք մաակարարվի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives