December 6, 2024

Շևարդնաձեն դեռ փնտրում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

Թբիլիսիում հրատարակվող վրացական «Ռեզոնանս» թերթը օգոստոսի 17-ին հրապարակել է հաղորդում այն մասին, որ իբր օգոստոսի 16-ին կայացած խորհրդարանի նիստի ժամանակ Էդ. Շևարդնաձեն վարչապետի պաշտոնում առաջադրել է Զ. Կերվալիշվիլու, իսկ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի պաշտոններում` համապատասխանաբար Ի. Սարիշվիլու և Մ. Գեորգաձեի թեկնածությունները:

Ի. Սարիշվիլին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հերքել է այդ լուրը: Վրաստանի խորհրդարանի մամլո կենտրոնի ղեկավար Ռ. Չելիձեն ասել է, որ Շևարդնաձեն վարչապետի պաշտոնում իսկապես առաջադրել է Զ. Կերվալիշվիլուն, սակայն պատգամավորները մերժել են նրան: Չելիձեի խոսքերով, Շևարդնաձեն մինչ այդ անձնամբ զանգահարել է հայտնի ակադեմիկոս, տնտեսագետ Ի. Պրանգիշվիլուն` առաջարկելով նույն պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է: «Շևարդնաձեն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել կիրթ մարդու, որը կշիռ ունի հասարակության մեջ»,- մեկնաբանել է Չելիձեն:

Ըստ նրա, պատգամավորների մեծ մասը կարծում է, որ վարչապետի պարտականությունները պետք է ստանձնի պետության ղեկավարը: Նույն կարծիքն են պաշտպանում նաև ընդդիմադիր կուսակցությունները, բայց պայմանով, որ Շևարդնաձեն ստանձնի նաև ողջ պատասխանատվությունը: Ռ. Չելիձեն նկատել է, որ պատգամավորները կարծում են նաև, թե ավելի ճիշտ կլինի վերացնել վարչապետի պաշտոնը:

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives