September 19, 2021

Շումեյկո. նախ հրադադար, հետո զորքերի հետքաշում

  • by Archives.am
  • 4 Months ago
  • Comments Off

Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79

Մոսկվա, 27 ապրիլ, ՌԻԱ-ՍՆԱՐՔ: «Վերջին ժամանակներս պատերազմը նահանջում է Լեռնային Ղարաբաղի հողից, բայց, ցավոք, դա չափազանց դանդաղ է տեղի ունենում»,— հայտարարեց Ադրբեջանի ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վլադիմիր Շումեյկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումն այլևս ոչ ոքի հարկավոր չէ»,— նշեց Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը: Վլադիմիր Շումեյկոն հյուրին տեղեկացնելով այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, ընդգծեց, որ իր կարծիքով Ռուսաստանը պետք է առավել լուրջ դեր խաղա հակամարտության դադարեցման մեջ: «Առաջին հերթին պետք է լուծել հրադադարի հարցը և հետ քաշել զորքը»,— գտնում է Շումեյկոն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives