December 3, 2024
  • Homepage
  • >
  • Maps
  • >
  • Մի բուռ ազգի և այդ բռի մեծության մասին

Մի բուռ ազգի և այդ բռի մեծության մասին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ

Հաճախ ենք լսում, հատկապես վերջերս, թե «Մի բուռ ազգ ենք, Հայաստանը փոքր է, ելք չունի դեպի ծով և այլն, և ինչ պիտի անենք այս վիճակում» (հասկանալի է՝ Միության կազմից դուրս գալու դեպքում): Նման «տեղեկությունները» հայտնվում են սարսափահար աչքերով և ուղեկցվում անեծքներով այն հիմարների հասցեին, որոնք, հավանաբար, այդ ամենը չգիտեն: Եվ հանուն արդարության պետք է նշել, որ դրանք հաճախ էլ լուրջ տպավորություն են թողնում (հատկապես նրանց վրա, ովքեր միայն վերջերս են նկատել, որ աշխարհում ինչ-որ բան է կատարվում և որ իրենք ստիպված պիտի լինեն կյանքում գուցե առաջին անգամ ընտրության կատարել):

Սակայն, երբ գնահատում ենք որևէ մեծություն, պետք է ունենանք համեմատելու հիմնօրինակ: Իսկ ինչի՞ հետ ենք համեմատում Հայաստանի տարածքը, հայերի թիվը, երբ դրանք փոքր ենք անվանում: Հասկանալի է, որ անիմաստ է համեմատել այնպիսի մեծատարածք երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Ֆրանսիան։ Պետք է հարցը այլ կերպ դնել, կա՞ն, արդյոք, այժմյան Հայաստանին տարածքի չափով (29,8 հազ. ք. կմ.) կամ բնակչության թվով (շուրջ 8,5 մլն.) մոտ կամ հավասար անկախ պետություններ: Եվ եթե կան, դրանց գոյությունն օրինաչափություն է, թե՞ պատահականություն։

Ստորև բերված են տարբեր տեղեկատուներից քաղված տվյալներ, որոնցից երևում է, որ Հայքի տարածքը բավական սովորական է՝ աշխարհի շուրջ 170 անկախ պետություններից մոտ 50-ի (30 տոկոս) տարածքները նույն կարգի են կամ նրանից շատ ավելի (10-ից 1000 անգամ) փոքր: Դրանց մեծ մասը բերված են աղյուսակում: Միաժամանակ, աղյուսակից երևում Է, որ ծով նույնպես բոլորին չէ, որ բաժին է հասել, բերված պետություններից տասը զրկված են դրանից (ամբողջ աշխարհում՝ մոտ 40): Ինչ վերաբերում է մեր աշխարհաքաղաքական դիրքին, ապա այստեղ նույնպես մենք միակը չենք, որ սահմանակից ենք մահմեդական և թուրքական աշխարհին: Նման հարևանությամբ են գոյատևում Հունաստանը, Բուլղարիան, Կիպրոսը, Իսրայելը: Այնպես որ, մեր աշխարհաքաղաքական դիրքի մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives