November 7, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Մենք բոլոր հարևանների հետ կարող ենք խաղաղ ապրել, մեզ միջնորդներ պետք չեն

Մենք բոլոր հարևանների հետ կարող ենք խաղաղ ապրել, մեզ միջնորդներ պետք չեն

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off

Վճռական պահերին ժողովուրդը պետք է միասնական լինի: Հայաստանում կան տարբեր կազմակերպություններ. նպատակների, գործելակերպի առումով նրանք քիչ բանով են իրարից տարբերում: Մենք կոչ ենք անում նրանց միասնական ճակատով հանդես գալ մեր բոլոր ազգային հարցերում:

Ինչ վերաբերում է ինքնորոշման խմբին, ապա ես կանդրադառնամ միայն նրանց գաղափարին: Այն ժողովուրդը, որը չի ձգտում անկախության, դատապարտված է մահվան: Այն, ինչ ասվեց ինքնորոշման խմբի մասին, ոչ մի դեպքում չի կարելի վերագրել նրանց գաղափարին, այսինքն՝ անկախության գաղափարին: Մեր բոլոր չարիքների պատճառն այն է, որ մենք վաղուց ենք հեռացել այդ գաղափարից: Մեզ միշտ ահաբեկել են շրջապատով: Ո՞ր շրջապատով, մահմեդականների՞: Դա վտանգ չէ:

Ովքե՞ր են մեր հարևանները, Թուրքիան, Պարսկաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Մենք բոլորի հետ կարող ենք խաղաղ ապրել, մեզ միջնորդներ պետք չեն: Իսկ եթե առաջանան հարցեր այդ հարևանների հետ, եթե ի վիճակի լինենք լուծելու այդ հարցերը, կլուծենք, եթե ոչ, կլռենք: Բայց չպետք է բացառել բոլոր հարևանների հետ խաղաղ, համերաշխ ապրելու հնարավորությունը: Մենք համոզել ենք ինքներս մեզ, ինչպես նաև Ռուսաստանին, որ առանց նրա ապրել չենք կարող, նա էլ ինչ ուզում է, մեզ հետ անում է: Այո, մեր և Ռուսաստանի հարաբերությունների հիմքում այդ չարիքն է ընկած, մեր բոլոր կորուստները դրանով են պայմանավորված:

Վ. Մանուկյանի ելույթը «Ազատության» հրապարակում, 1988թ., սեպտեմբեր
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives