December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց հերթական՝ 853-րդ բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց հերթական՝ 853-րդ բանաձևը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 31 հուլիսի, 1993թ., 145(396), շաբաթ

Հայաստանի և Ղարաբաղի պատասխանն այսօր

Հուլիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրոք ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիի զեկուցմանը և նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև ռազմական գործողությունների սրման հետևանքով ադրբեջանական Աղդամ քաղաքի գրավումը, միաժամանակ կրկին հավաստելով Ադրբեջանի Հանրապետության և շրջանի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը, միաձայն ընդունեց 853-րդ բանաձևը: Այն նախ դատապարտում է Աղդամի, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջանների գրավումը և պահանջում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցում, կայուն հրադադարի հաստատում, ինչպես նաև շրջանի բոլոր տնեսական, տրանսպորտային, էներգետիկ կապերի վերականգնում:

Անվտանգության խորհուրդը պահանջում է «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և հակամարտության մասնակից օկուպացիոն զորքերն անմիջապես, լիովին և անվերապահորեն դուրս բերել Աղդամից և Ադրբեջանում վերջերս օկուպացված մյուս բոլոր շրջաններից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին սատար է կանգնում ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են կատարելու 822-րդ բանաձևը և միաժամանակ մտահոգություն է հայտնվում, որ այդ ընթացքի համար կործանարար նշանակություն կունենա ռազմական գործողությունների հետագա սրումը: Անվտանգության խորհուրդը կոչ է անում նաև կողմերին շարունակել բանակցությունները ոչ միայն ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում, այլև երկկողմ շփումները մինչև վերջնական կարգավորման հասնելը:

Բանաձևի 9-րդ կետով Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանի կառավարությանը շարունակել օգտագործել իր ազդեցությունը «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի վրա» (Այսպես է ձևակերպված բանաձևում – Ազգ) այն նպատակով, որ ոչ միայն պահպանվեն ՄԱԿ-ի թիվ 822 և թիվ 853 բանաձևերի դրույթները, այլև Ղարաբաղի կողմից ընդունվեն ԵԱՀԽ Մինսկի խմբի առաջարկությունները: Միևնույն ժամանակ համառորեն կոչ է արվում պետություններին ձեռնպահ մնալ որևէ տեսակի զենքի ու զինամթերքի մատակարարումից, որը կարող է բերել հակամարտության սրմանը կամ գրավված տարածքների պահպանմանը: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, թե պետք է շարունակվի նաև բոլոր տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ցույց տալ և ապահովել փախստականների վերադարձն իրենց տները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives