December 7, 2024

Հ.Ալիեւի գանգատը դեսպաններին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ.Ալիևը Բաքվում ընդունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ «Հայաստանի չդադարող ագրեսիայի պատճառով իրադրությունը Ադրբեջանի հարավ-արեւմուտքում վատանում է ժամ առ ժամ։ Հայկական կողմը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 853 բանաձեւը կատարելու փոխարեն էլ ավելի է ուժեղացնում ագրեսիան Ադրբեջանի դեմ։ Փախստականների ու բռնազավթված տարածքների թիվն օրեցօր ավելանում է»։

«Հայկական զորքերն այժմ կենտրոնանում են արդեն Գորադիս ավանի մոտ, որը գտնվում է հենց Իրանի սահմանագծին»,– պնդել է Հ.Ալիեւը։ Նա հայտարարել է նաեւ, որ հայկական բանակը հարձակում է ծավալել ոչ միայն Ֆիզուլիում ու Ջեբրայիլում, այլեւ Զանգելանում, Կուբաթլիում եւ ԼՂՀ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող Ղազախում ու Թոուզում։ Ալիեւը հայտնել է, որ Ջեբրայիլի եւ Ֆիզուլու մերձակայքում ծավալված մարտերին մասնակցող հայկական տանկերը ղեկավարում են ռուսաստանյան վարձկանները։ Ալիեւը խնդրել է դեսպաններին տեղեկացնել իրենց կառավարություններին տարածաշրջանում կատարվող իրադարձությունների մասին եւ հնարավորության դեպքում այցելել ռազմական գործողությունների գոտի։

«Սնարք»-«Թուրան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives