July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հրամանագիրը կստորագրվի, երբ մեր քաղաքական քայլերը հակակշռեն Ադրբեջանի քաղաքական քայլերին

Հրամանագիրը կստորագրվի, երբ մեր քաղաքական քայլերը հակակշռեն Ադրբեջանի քաղաքական քայլերին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 27 փետրվարի, 1991թ., թիվ 4

«Հրամանագիրը կստորագրվի, երբ մեր քաղաքական քայլերը հակակշռեն Ադրբեջանի քաղաքական քայլերին». ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում Արցախի հարցի հերթական քննարկումից վերադառնալուց հետո

«… Արդեն հասունացել է այն պահը, երբ մենք պետք է մեր վերաբերմունքը արտահայտենք Միության հռչակած հանրաքվեի և միութենական պայմանագրի նկատմամբ։ Դա մենք կանենք հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքը ընդունելուց հետո»:

«…Գնացել էի իմ նախաձեռնությամբ, ոչ թե Մոսկվայի հրավերով»։

«…Բոլորիս համար էլ պարզ է, որ այսօր միակ ռեալ բանը, որ կարելի է իրականացնել Արցախի հարցում, մարզխորհրդի վերականգնում է»։

«…Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ մեր հակառակորդները՝ ոչ Արբեջանը, ոչ Մոսկվան, որևէ փաստարկ չունեն մարզային խորհուրդը չվերականգնելու հարցում»։

«… Բայց փաստն այն է, որ ադրբեջանական իշխանություններին չափազանց ձեռնտու է այն վիճակը, որ ստեղծված է այսօր Արցախում»։

«…Ես ունեցել եմ մի շարք հանդիպումներ Մութալիբովի հետ։ …Տեղի է ունեցել նաև հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պառլամենտական պատվիրակությունների միջև։ Այդ հանդիպումների ընթացքում մշակվել էր միջոցառումների մի փաթեթ, որով նախատեսվում էր քայլ առ քայլ կարգավորել վիճակը Արցախում»։

«…Մենք համոզվեցինք, որ այս բանակցությունները որևէ արդյունք չեն տա, եթե այդ բանակցություններում Արցախը հանդես չգա որպես սուբյեկտ։ …Այս բանը մեզ հաջողվեց համոզել նաև Մոսկվային, Մոսկվան էլ արդեն համոզվեց, որ իսկապես Ադրբեջանը մտադրություն չունի վերականգնել մարզային իշխանությունը»։

«…Գորբաչովը ստիպված խոստովանեց, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ, և այդ հարցը պետք է քննարկվի կամ Գերագույն խորհրդում կամ ֆեդերացիայի խորհրդում»։

«…Մեր տարած փաստաթղթերի հիման վրա պրեզիդենտը կազմեց հրամանագիր Արցախի հարցի վերաբերյալ, որի հիմնական կետերն էին. վերականգնել մարզխորհուրդը երկու ամսվա ընթացքում, Արցախից հանել ՕՄՕՆ-ը։ Հանձնարարվում էր Ադրբեջանի Գերագույն խորհրդին վերանայել իր որոշումը Շահումյանի շրջանի կազմալուծման վերաբերյալ»։

«…Հրամանագիրը համաձայնեցված էր Մութալիբովի հետ։ …Գործը ձախողվեց, երբ մասնակիցների շրջանակն ընդլայնվեց»։

«…Բայց ֆեդերացիայի խորհրդում այդ հարցը չբարձրացվեց»։

«…Գործին սկսել էին միջամտել Դաշտամիրովը, Պոլյանիչկոն և այլոք, որոնք Մոսկվային սկսել էին ահաբեկել, որ այդ հրամանագիրը կդիտվի որպես Ադրբեջանի սուվերենության խախտում։ …նորից սկսեց գործել ադրբեջանական գործոնը, դրա փաստերը կան Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից»։

«Այստեղից մենք պետք է եզրակացություն անենք, որ մեր կողմից փաստորեն, այդպիսի քաղաքական ճնշում չկա և մինչև այդ ճնշումը չլինի, մինչև Հայաստանը չդառնա քաղաքական պարտնյոր իր նկատելի, վճռական քայլերով, Մոսկվան հաշվի չի նստի։ Հրամանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ մեր քաղաքական քայլերը հակակշռեն Ադրբեջանի քաղաքական քայլերին»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives