July 31, 2021

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.

ՀՀ ԱԳ նախարար Վ. Փափազյանը օգոստոսի 14-ին ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին, ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահող Դեյվիդ Հանեյին, ԵԱՀԽ-ի գործող նախագահ Մարգարետ Աֆ Ուգլասին եւ ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մ. Ռաֆայելիին, որում նրանց ուշադրությունն է հրավիրել օգոստոսի 13-ին ադրբեջանական գինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի եւ Իջեւանի, ինչպես նաեւ Արարատի եւ Գորիսի շրջանների բնակավայրերի հրետակոծության եւ հրթիռակոծության փաստերի վրա։

Աննախադեպ ուժգնության հրթիոակոծության հետեւանքով Տավուշի շրջանում ավերածություններ կան, խաղաղ բնակիչներից 4-ը վիրավորվել են։ Զգալի վնաս է հասցվել շրջանի ցանքատարածություններին, շարքից դուրս են բերվել բազմաթիվ գյուղատնտեսական մեքենաներ։

Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ոտնձգությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական ղեկավարության որոշ շրջաններ չեն հրաժարվել Հայաստանը լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու եւ այդ ճանապարհով տարածաշրջանում առկա հակամարտությունն էլ ավելի բորբոքելու իրենց անհեռատես քաղաքականությունից։

Միջազգային ատյանների ղեկավարներին տեղեկացվել է նաեւ ԼՂ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մատույցներում սաստկացած ռազմական գործողությունների եւ Ֆիզուլու շրջանի կողմից Հադրութի շրջանի վրա ուժգնացած հարձակումների եւ գնդակոծությունների մասին։

Իրենց բնույթով սադրիչ այս գործողությունները Հայաստանի իշխանություններին ստիպում են մտածել, որ հակառակ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության առաջին քայլի, Ադրբեջանը շարունակում է ԼՂ հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու սնանկ քաղաքականությունը։

Այս գործողությունները ակնհայտորեն վտանգում են ԵԱՀԽ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչը խոր մտահոգաթյուն է առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ։

Հավատարիմ մնալով խաղաղ կարգավորման սկզբունքներին, Հայաստանի իշխանությունները ձեռնպահ են մնացել համարժեք հակահարված տալուց։ Սակայն, այսուհանդերձ, նման գործողությունների շարունակման դեպքում Հայաստանի կառավարությունը իրեն իրավունք է վերապահում հանրապետության տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը սպառնացոդ վտանգը չեզոքացնելու համար համարժեք պատասխան միջոցառումներ իրականացնել, որոնց հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի ադրբեջանական կողմի վրա։

«Ցանկանում եմ կրկին վերահաստատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերին նպաստելու Հայաստանի իշխանությունների անկեղծ ձգտումը», ասվում է Վ. Փափազյանի ուղերձի վերջում։ ՀՀ ԱԳ նախարարությունը վերոհիշյալ միջադեպերի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives