July 27, 2024
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • «Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց եւ ուրիշներին էլ չենք կարող նեղացնել»

«Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց եւ ուրիշներին էլ չենք կարող նեղացնել»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)

Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 19-ին Երեւան էր ժամանել ՌԴ ԳԽ պատվիրակությունը՝ ՌԴ ԳԽ եւ ԱՊՀ միջպառլամենտական խորհրդաժողովի նախագահ Ռ. Խասբուլատովի գլխավորությամբ։

Բանակցությունների եւ հանդիպումների ընթացքում շոշափվել են միջպառլամենտական խորհրդաժողովի շրջանակներում երկու պետությունների փոխհարաբերություններին, Համագործակցության երկրներին, կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը։ Հայ եւ ռուս խորհրդարանականները մտահոգություն են հայտնել շարունակվող զինված բախումների հետեւանքով Անդրկովկասում ստեղծված ծանր կացության վերաբերյալ։ Կողմերը նշել են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորությունը։

Բանակցությունների ավարտին երկու երկրների ԳԽ նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն։

«Պատահական չէ, որ ողջ աշխարհն այսօր հենց պառլամենտների միջեւ ինտեգրացման է գնում, այլ ոչ թե իշխանության մյուս օղակների։ Հայաստանը մենք դիտում ենք որպես դաշնակից պետություն եւ շահագրգռված ենք, որ այստեղ խաղ աղություն լինի:

Սակայն ստեղծված պայմաններում մենք չենք կարող նեղացնել եւ ուրիշներին»։

«Երեւանյան բանակցություններն, իմ կարծիքով, շատ օգտակար էին երկու՝ միջխորհրդարանական բազմակողմանի կապերի ամրապնդման եւ երկկողմանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության առումով։ Եվ ընդհանրապես մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է դինամիզմ՝ հաղորդել մեր երկու խորհրդարանների կապերին։ Խորհրդարանականներն այսօր շատ բան կարող են անել»,– բանակցությունների ավարտին լրագրողներին հայտնեց Ռ. Խասբուլատովը։ Նա գոհունակությամբ նշեց, որ իրենց բոլոր առաջարկներն ըմբռնումով են ընդունվել Հայաստանի կողմից, եւ դա սպասելի էր, քանի որ երկու կողմերը վաղուց են միմյանց լավ հասկանում։ Այն հարցին, թե ինչու է ՌԴ ԳԽ նախագահը որոշել այստեղից մեկնել Բաքու, Ռ. Խասբուլատովը պատասխանել է. «Անկեղծ ասեմ, վերջին շրջանում միջազգային քաղաքական շրջանակների լուրջ ճնշումն եմ զգում, երբ ինձ ասում են՝ օգտագործեք Ձեր հեղինակությունը, օժանդակեք այս տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Ինչպես գուշակում եք, այս այցելության առաքելությունը նաեւ դա է։ Իսկ մանրամասների մասին չէի ցանկանա խոսել»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives