October 25, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Foreign media
  • >
  • Խորհրդային զինվորականները զգուշանում են միության փլուզումից

Խորհրդային զինվորականները զգուշանում են միության փլուզումից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ

The Christian Science monitor

Խորհրդային զինվորականները նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի տարեդարձը նշեցին ըմբոստ հանրապետություններին խիստ զգուշացնելով Միությունը քանդելու որևէ փորձի դեմ։ «Պրավդայում» ստորագրված մի հոդվածով, նախարար Յազովը գրեց. «Այսօր փառասեր մարդիկ, ազգայնականներ և անջատողականներ, իրենց ուժերն են գործադրում Միությունն ավերելու։ Միայն միակ ու հզոր սուվերեն հանրապետությունների միությունն է, որ կարող է որպես գերհզոր պետություն գործել համաշխարհային ասպարեզում։ Եվ պատերազմը դա է ապացուցել աշխարհին»։

Յազովի վերոհիշյալ հաստատումներն արձագանքվեցին այլ զինվորականների կողմից, որոնց ելույթները հրապարակվեցին կոմունիստական կուսակցության հակակշռի տակ գտնվող մամուլում։ Օդուժի թոշակառու հրամանատար մարշալ Իվան Կոժեդուբը ազգայնականներին նմանեցրեց պարտված ֆաշիստներին։

Յազովը նույնպես կոչ արեց խորհրդային ժողովրդին արթուն մնալ Արևմուտքի դեմ։ «Ռազմական հավասարակշռությունը պետք է պահպանվի, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ դրական պրոցեսները անշրջելի են լինելու»,– գրում է նա։ Վարշավայի ուխտի կազմալուծմամբ, նրա կարծիքով, «ռազմական դրությունը արմատապես փոփոխվում է, բայց ոչ Խորհրդային Միության օգտին։ Ըստ Յազովի, նացիստական Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա վկայում է, որ Խ. Միությունը երբեք չպետք է անթույլատրելիորեն զինաթափվի և կորցնի իր աչալրջությունը նույնիսկ հանուն խաղաղության։ Յազովն օրինակ է բերում Պարսից Ծոցի պատերազմը, որով, ըստ նրա, ռազմական սպառնալիքի վրա հիմնված համաշխարհային նոր համակարգի ստեղծումը առարկայական իրականություն է դարձել։

Այս զգուշացումները կատարվում են Կովկասում Հայաստանի ազգայնական կառավարության և Խ. Միության ապահովական ուժերի միջև սաստկացող լարվածության ոլորտներում։ Առաջին անգամ խորհրդային բանակը ուղղակի մասնակից է դառնում, ինչպես իրենք են ասում, հայկական հակաօրինական զինված ջոկատների դեմ գործողություններում։ Կոնֆլիկտը արդյունք է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խորացող վեճի։

Իզվեստիայում տպված մի հարցազրույցի ժամանակ կենտրոնական ներքին գործոց նախարարությանը պատկանող ուժերի հրամանատար Յուրի Շատալինը հայտնեց, թե բանակն իր պատասխանատվությունն  է ստանցնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հսկողության գործում։ Գեներալ Շատալինն ասում է, թե զորքերի այդ վերադասավորումը վախեցրել է մի շարք մարդկանց և առիթ տվել բանակի վրա կրակ բացելու։ Շատալինն ասում էր, որ անցյալում բանակը զգուշանում էր բնակչության հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց, բայց այժմ հրահանգ ունի պատասխանել կրակին։

Այսուհանդերձ, կառավարության, ինչպես նաև արևմտյան լրագրողների տեղեկությունները այլ վարկած ունեն։ Հայ պաշտոնական դեմքերը կենտրոնին ամբաստանում են Հայաստանի դեմ «պատերազմ հայտարարելու» ու անկախության ձգտման համար պատժելու մեջ։

Ըստ հայկական կողմի, Ադրբեջանը կենտրոնից նվեր է ստանում Միության կազմի մեջ մնալու իր որոշման փոխարեն։ Երկու հանրապետությունների սահմանային շրջաններից հաղորդված «Ռոյթըր» գործակալության մի լրատվության մեջ նկարագրվում է, թե ինչպես 200 բանակայիններ, ուղղաթիռներով ու հրասայլերով հարձակվել են լեռնային Շուռնուխ գյուղի վրա և այնտեղից վերցրել 25 պատանդների։ Բանակայինները կրակ են բացել հայ ոստիկանների վրա։

Պրեզիդենտ Գորբաչովի, դեռևս իր թիմում գտնվող սակավաթիվ լիբերալներից Վադիմ Բակատինը, մեկնաբանելով պատերազմի տարեդարձը «Կարմիր աստղ» օրաթերթի հետ հարցազրույցում, վերոհիշյալ իրադարձությունների կապակցությամբ ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում։ «Միությունն անհրաժեշտ է, նույնիսկ անխուսափելի, բայց ժամանակակից աշխարհում միություն կարելի է միայն կամավոր սկզբունքներով»,- ասում է նա։

Բակատինը զգուշացնում է, որ «բոլոր այն փորձերը, նույնիսկ լավագույն ցանկություններով, որոնք նպատակադրվում են ուժի միջոցով Միությունը պահպանելու, միայն քանդել կարող են այն»։ Ի դեպ, Բակատինը անցյալ դեկտեմբերին հանվել է ներքին գործոց նախարարի պաշտոնից։

Դանիել Շնայդեր, 10 մայիսի, 1991թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives