July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է «պրոֆեսիոնալ անգրագիտության» համար

Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է «պրոֆեսիոնալ անգրագիտության» համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351)

ՀՀ նախագահի՝ խորհրդարանում ունեցած հաղորդման ընթացքում ՆԳ նախարարության հասցեին արված գովեստը և դատախազության, դատական համակարգին ուղղված քննադատությունը ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը գնահատել է որպես «պրոֆեսիոնալ անգրագիտություն»:

Ա.Մ.-ի հետ զրույցում նա նշել է, որ բացառվում է այս երկու համակարգերից որևէ մեկի «փայլուն» աշխատանք մյուսի անգործության պարագայում:

«ՀՀ նախագահի բերած փաստերը մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, նախագահը հայտարարեց թե դատարաններում խիստ ընկել է պատժելիությունը: Մինչդեռ գերագույն դատարանի ներկայացրած տեղեկանքը վկայում է, որ 1991-92թթ. պատժելիությունը աճել է 8,1 տոկոսով»,- ասել է Կ. Բալայանը:

Նման փաստերը, ըստ պատգամավորի, խոսում են ՀՀ նախագահի՝ օրինապահ մարմինների նկատմամբ ունեցած դիրքորոշման մասին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives