May 7, 2021

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

ԼՂՀ  պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ արցախյան հիմնահարցի լուծումը պիտի հիմնվի Աղրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանութ­յունների ուղղակի երկխոսության վրա։

Ողջունելով Ռուսաստանի եւ ԱՄՆ –ի նախագահներ Բորիս Ելցինի եւ Ջորջ Բուշի խաղաղարար ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, Քոոչարյանը հայտարարել է, որ խաղաղ զործընթացի արդյունավետությունը առաջին հերթհն պայմանավորված է նրանով, թե հակամարտության մեջ ներքաշված կողմերը որքանով են պատրաստ ուղղակի բանակցությունների։

ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահի կարծիքով, բանակցությունների գործընթացը սկսելու ճանապարհը Ադրբեջանի և Մինսկի խմբի երկրների կողմից Լեռնային Ղարաբաղը իբրեւ բանակցությունների սուբյեկտ ճանաչելն է: Խոսքը ստեղծված հրավիճակի օբյեկտիվ գնահատականի մա­սին է, եւ առանց այն հաշվի առնելու խաղաղարար ջանքերը անարդյունավետ կլինեն։ Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ այդ գոր­ծընթացի ձգձգումը երկու կողմերից էլ նորանոր զոհերի պատճառ կհանդիսանա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives