November 13, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի հայտարարությունը

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

ԼՂՀ ղեկավարությունն ըմբռնումով ընկալեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահ Բ.Ելցինի եւ ԱՄՆ–ի նախագահ Ջ. Բուշի համատեղ հայտարարությունը։ Բնական է, որ աշխարհը եւ մասնավորապես մեծ տերությունները մտահոգված են տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, որտեղ արդեն 6 տարի շարունակվող հակամարտությունը վերջին տարում վերաճեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի ագրեսիայի։

Տարածաշրջանի ցանկացած ժողովրդի շահերի անտեսումը հղի է ռազմական գործողությունների անվերահսկելի աճով եւ դրա հետ կապված մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, խաղաղ բնակչության անհաշիվ դժբախտություններով։

Ցավոք, Մինսկի խմբի առանձին երկրների դիրքորոշումը ցայսօր խոչընդոտում է խնդրի արդարացի կարգավորման գործում առաջընթացին։

Միջնորդների՝ թե՛ առանձին երկրների եւ թե՛ միջազգային կազմակերպությունների, փորձերը եւս հաջողություն չեն բերում, քանի որ Ադրբեջանը լիովին ակնհայտ ապակառուցողական դիրքորոշում ունի եւ ձգտում է բանակցությունների բոլոր փորձերն օգտագործել ռազմական հաջողությունների հասնելու համար։ Օրինակ կարող է ծառայել 1993 թվականի հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ առանձին բնակավայրերի գրավման փորձը, որը խափանվեց հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից։

Հուսով ենք, որ մեծ տերություններն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը կօգտագործեն կշռադատված եւ չեզոք դիրքերից հեռացող երկրների վրա ներգործելու համար։

ԼՂՀ ժողովուրդն ու ղեկավարությունը բազմիցս դրսեւորել են կարգավորման խաղաղ մեթոդներին իրենց նվիրվածությունը եւ ռազմական գործողությունների սաստկացման գործում շահագրգռության իսպառ բացակայությունը, ինչպես նաեւ կարգավորման գործընթացին տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու պատասխանատվությունը։

Կրկին հավաստում ենք բոլոր անկեղծ եւ կառուցողական նախաձեռնություններին ընդառաջելու մեր պատրաստակամությունը՝ խնդրի շուտափույթ լուծման համար։ Միաժամանակ ուզում ենք վերստին նշել, որ Լեռնային Ղարաբաղի համար պետությանը բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելը կնպաստի խաղաղ բանակցությունների շարունակմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives