December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել

Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

Մոտ ժամանակներս Մոսկվայում կկայանան բանակցություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ մասին պայմանավորվածության է ձեռք բերվել երեկ առավոտյան Բորիս Ելցինի հետ Հեդար Ալիեւի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկացնելով մեջլիսին այդ մասին՝ Հ.Ալիեւը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել երկու երկրների միջեւ եղած տնտեսական կապերը։ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայանալիք տնտեսական խորհրդակցությանը։

Ադրբեջանի հարավում ստեղծված իրավիճակի առնչությամբ Հ.Ալիեւը ասել է, որ ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի ղեկավարության հետ, եւ որ հարաբերություններն այդ հարեւան երկրի հետ պետք է խորացնել։ Վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Ա. Կոզիրեւի հետ ունեցած զրույցը՝ Ալիեւը հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում խառնվել Ադրբեջանի ներքին գործերին: Նա միաժամանակ հերքել է այն լուրերը, թե Ալիքրամ Գումբատովը օժանդակություն է ստանում Իրանից՝ նշելով, որ վերջինիս թիկունքում կանգնած են այլ ուժեր, նախկին նախագահ Ա. Մութալիբովի գլխավորությամբ, եւ այդ յուրահատուկ դաշինքի մեջ է մտնում նաեւ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը, որին Ալիեւն անվանեց ամենավտանգավոր մարդկանցից մեկը, ում գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կազմալուծմանը։

Ադրբեջանի հարավում տիրող կացության առթիվ Ալիեւն ասել է. «Մենք կարծում էինք, թե այդ հարցն ինքնաբերաբար կփակվի, սակայն տեսնում ենք, որ դեպքերն այլ հունով են զարգանում»։ Նրա կարծիքով «Ալիքրամ Գումբատովը խաղալիք է արտաքին թշնամու ձեռքին եւ օգնում է նրան կազմաքանդել ինքնիշխանության ուղին ընտրած Ադրբեջանը։ Բոլորին է հայտնի, որ դա Դաշնակցություն կուսակցության գլխավոր նպատակն է, եւ ցավոք սրտի մեր մեջ կան մարդիկ, որ օգնում են նրանց»

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives